00:54 07.11.2018
Գյումրիում 20 օրից ավելի փակված փողոցը՝ Երևանյան խճուղին, այժմ բաց է երթևեկության համար: Այս մասին հայտնում է SHNATNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք՝ Գյումրիի մուտքը համարվող գլխավոր փողոցը շինարարը փակել էր՝ պայմանով կամ խոստումով, որ քաղաքային ճանապարհների վերանորոգման մեծ ծրագրով հիմնանորոգումը այս փողոցում 20 օրում ավարտելու էին: Բայց այստեղ էլ շինարարը ժամկետների ձախողում ունի, իսկ փողոցը ստիպված էին բացելու, երթևեկությունը երկրորդական փողոցներ ու նրբանցքներ տեղափոխել երկար ժամանակով անհնար էր: 4 կմ երկարության փողոցում կապիտալ ասֆալտապատումը մնաց հաջորդ տարի: Ասֆալտի առաջին շերտի հարթեցման աշխատանքներով այս տարի շինարարությունը Երևանյան խճողուոմ կեզրափակեն: Արդեն երրորդ ամիսն է՝ շինարարը դեռ շարունակում է կոմունիկացիաներ անցկացնել:
«Փողոցում երկրորդ շերտ չի լինելու, որովհետև եղանակը թույլ չի տալիս, կարելի է անել, բայց դա որակի հետ կապված խնդիրներ կարող է առաջացնել, դրա համար վերին շերտ չենք անելու»,-SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մերձմոսկովյան ԲԲԸ աշխղեկ Արթուր Մարդոյանը:
«Հիմա կատարվում են փոսերի լցման աշխատանքներ, պահեստային խողովակների անցկացման, էլեկտրական մալուխների համար խողովակների անցկացման աշխատանքներ, եզրաքարերի տեղադրում, նոր ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ»,- ասել է տեխնիկական հսկիչ Վահան Սիմոնյանը։
Փողոցը բաց է, բայց երթևեկությունն է միակողմանի: Կես հատվածում հին ասֆալտաշերտն են հանել, որից հետո փոսային նորոգումներ են սկսել: Մեքենաների խցանումներն այդ պատճառով են: Շինարարն անում է այն, ինչ հնարավոր է հասցնել, քանի դեռ եղանակներն են թույլ տալիս: Փոսային նորոգումները փոքր մասշտաբների չեն, որից հետո դեռ ասֆալտաշերտով հարթեցում է լինելու:
«Փոսալցում անում ենք 6700 գծամետրի վրա, հիմքով և առանց հիմքի, հետո անելու ենք հարթեցում, այստեղ էլ վերին շերտ չենք անելու, այսինքն՝ երկրոդ շերտի ասֆալտ չի լինելու»,- ասել է Արթուր Մարդոյանը։
Տեխնիկական հսկողությունը ինչպես մյուսներում, Երևանյան խճուղում էլ նույն թերություններն է հայտնաբերել ՝ եզրաքարերի որակի ու շարվածքի: Շինարարը քանդել է, նորից տեղադրել, բայց եզրաքարերը չեն փոխվել:
Դրա հետևանքով Գարեգին Նժդեհի հրապարակում ևս շինարարությունը չի ավարտվի: 4 կմ երկարության փողոցն իր հրապարակով կդառնա փոխանցիկ շինօբյեկտ, իսկ ընդամենը մեկ շերտ ասֆալտով ու ստորգետնյա ենթակառուցվածքների շինարարության կիսավարտ վիճակով փողոցի ձմեռային պահպանությունը լուրջ խնդիրներ կստեղծի շինարարի համար:
«Հիմա կապալառուն կիսատ է թողնում աշխատանքը, ձմռան ամիսներին առաջացած թերությունները կապառալուն պարտավորվում է իր հաշվին վերացնել»,- ասել է Վահան Սիմոնյանը։
Այժմ փողոցի մոտ 2 կիլոմետր երկարության հատվածում առաջին շերտով հարթեցումն ավարտված է: Նույնքան էլ մնում է, բայց հաջորդ 2 կմ-ում մինչև գործը հասնի հարթեցման, փոսային նորոգումներ են ավարտելու:
17:05 04.08.2025
Արտակարգ արբիտրը մերժել է ՀԷՑ-ի բաժնետերերի նոր պահանջներըՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ս.թ. հուլիսի 29-ին Liormand Holdings Limited ընկերությունը, Սամվել Կարապետյանը, Էթերի Կարապետյանը, Սարգիս Կարապետյանը և Կարեն Կարապետյանը («Հայցվորներ») կրկին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների ներքո նշանակված Արտակարգ Արբիտրին (Emergency Arbitrator)՝ պահանջելով լրացնել Արտակարգ Արբիտրի՝ ս.թ. հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը EA 2025/121 գործի շրջանակներում հետևյալ բովանդակությամբ. 1. Հայտարարել, […] ...
17:00 04.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտումԱյսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ «Այսուհետ հանրային տրանսպորտում […] ...
16:49 04.08.2025
Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերելՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...
16:43 04.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...
16:37 04.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...