Գերեզմանի անարգման գործով ցուցմունք է տվել Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գերեզմանի անարգման գործով ցուցմունք է տվել Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը

15:44 07.11.2018

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հերթական նիստում որպես վկա հարցաքննվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը:

Հիշեցնենք, որ Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցը որպես ազատ տարածք վաճառվել էր, որտեղ էլ հուղարկավորվել էր Կարեն Շահբազյանի մայրը՝ Կիմա Բոջուկյանը:

Նախկին դատախազի հարցաքննությունը տևել է 3 ժամ: Կարեն Շահբազյանը դատարանին նոր մանրամասներ է հայտնել դեպքի առնչությամբ ու կատարվածը համարել սրբապղծություն:

Հիշեցնենք` խոսքը ոչ միայն գերեզմանատեղ վաճառելու, այլև հանգուցյալ Հենրիկ Հակոբյանի դին գերեզմանից հանելու և անհայտ ուղղությամբ տեղափոխելու մասին է:

Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանն իրեն այս գործով տուժող է համարում: «Հավերժ հիշատակ» ընկերության նախկին տնօրեն Կոստիկ Ավետիսյանին վաղուց էր ճանաչում, Կոստիկ Ավետիսյանն էլ Կարեն Շահբազյանի մորաքրոջ տղային էր լավ ծանոթ, ում էլ վաճառել էր գերեզմանի իբր ազատ տարածքը: Գերեզմանատեղի համար Կարեն Շահբազյանի մորաքրոջ տղան 1800 դոլար է վճարել:

Կարեն Շահբազյանին զայրացնում է նաև այն, որ գերեզմանատան ղեկավարությունն իր բարեկամից է կաշառք վերցրել, իսկ 1 տարի անց, Հակոբյանների պատահական զանգից է պարզել, որ խնդիրը միայն գերեզմանի համար գումար ստանալը չէ:

Իսկ երբ Հակոբյանների հարազատների դիերը պետք է վերահուղարկավորեին, Կարեն Շահբազյանն անձամբ է ձեռնամուխ եղել այդ հարցերի լուծմանը: Մարզի նախկին դատախազն արգելել էր առանց իր ներկայության դա անել, բայց առավոտյան զանգել է Կոստիկ Ավետիսյանն ու հայտնել, որ Հենրիկ Հակոբյանի դին արդեն հանել են և տեղում ցույց էին տվել մի տոպրակ՝ ասելով, որ դա է հանգուցյալի մարմինը: Ավելի ուշ գերեզմանափոր Սեյրանն էր պատմել եղելությունը՝ ասելով, որ Հենրիկ Հակոբյանի դին հանել են գերեզմանից ու դեն նետել: Այստեղ արդեն պարզ է դարձել, որ կատարվել է հանցագործություն:

Հենրիկ Հակոբյանի դին, ըստ գերեզմանափոր Սեյրանի, հանվել էր Կիմա Բոջուկյանի թաղման 7-րդ օրը, որին մասնակից է եղել նաև առաջին գերեզմանատան վերակացու Բաբկեն Սարգսյանը, որը դեպքից մեկ տարի չանցած, մահացել է:

Կարեն Շահբազյանը վստահ է, որ գերեզմանափորները մենակ չեն գործել՝ նրանք ինչ-որ մեկի հանձնարարականն են կատարել:

Ամբողջ հարցաքննության ընթացքում Կոստիկ Ավետիսյանի փաստաբանները հարց ու պատասխանի միջոցով փորձում էին դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ճշտել վկայից, իսկ մեղադրյալ Կոստիկ Ավետիսյանը դատական նիստի ընթացքում ցուցմունքի վերաբերյալ որևէ առարկություն չարեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP