«Վեոլիա Ջուր»-ը չի ցանկանում մեկնաբանություններ անել 20 մլն դրամ տուգանքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

«Վեոլիա Ջուր»-ը չի ցանկանում մեկնաբանություններ անել 20 մլն դրամ տուգանքի վերաբերյալ

14:54 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով:

Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ հանձնաժողով էր դիմել ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը:

Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը  միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ, որոնք որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գինը: «Արազեն» ընկերության տնօրենն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ իրենք դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից էլ պատասխանել են, թե ջրաչափեր տեղադրելու որոշումը կայացրել են ոչ թե Հայաստանում, այլ Ֆրանսիայում:

«2017 թվականի փետրվար ամսին «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ Ավան թաղամասում պիլոտային ծրագիր են անում, որպեսզի ջրաչափերը փոխվեին: Դա պիլոտային ծրագիր էր, մենք չբարձրացրեցինք ոչ մի հարց: Բայց հետո, երբ  ծրագիրն ավարտվեց և այս ամբողջը կրեց մասսայական բնույթ, նամակ գրեցինք «Վիոլա Ջուր» ընկերությանը, Ջրային կոմիտեին, նամակներով դիմեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, քննարկումներ տեղի ունեցան «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարության հետ: Հիմնավորումն այն էր, որ ենթարկվում են Փարիզին»,- այսօր ասել է «Արազեն» ընկերության տնօրենը:

SHANTNEWS.am-ը փորձել է կապ հաստատել նաև տուգանված «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների հետ նրանց տեսակետը լսելու նպատակով:

Ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, բայց չեն բացառում, որ իրենց տեսակետն ավելի ուշ կհնչի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

BACK_TO_TOP