14:53 24.05.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու և այն տասը միլիոն դրամ գրավով փոխարինելու մասին:
Դատավորը հիշեցրեց, որ Կարո Եղնուկյանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել մի քանի միլիոն դրամի չափով գրավ վճարել կալանավորումից ազատվելու համար:
Հիշեցնենք՝ Եղնուկյանն այսօրվա դատական նիստին պնդել էր, թե խափանման միջոցն իր դեպքում անօրինական ձևով է կիրառվել:
«Օրենքը պահանջում է, որպեսզի կալանքը կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Եթե կալանքը կիրառվում է չհիմնավորված, անձը համարվում է քաղբանտարկյալ: Այս իշխանություններն իմ իրավունքները չեն խախտել՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների: Իշխանության վերաբերմունքն է բնորոշում՝ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ»,- ՊՊԾ գնդի գործով այսօրվա դատական նիստին ասաց ամբաստանյալ Կարո Եղնուկյանը:
Նրա կարծիքով՝ նախորդ իշխանություններն իր հանդեպ «պատժիչ քաղաքականություն են վարել»՝ նպատակ ունենալով խախտել անմեղության կանխավարկածը.
«Պատժել են՝ անազատության մեջ պահելով»:
Կարո Եղնուկյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու, կոնկրետ՝ ռադիոկապ ապահովելու համար: Մյուս պաշտպանները միացել էին միջնորդությանը՝ նկատելով՝ նոր իշխանությունները հայտարարում են, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, ուստի դատավորն արդեն ազատ է որոշումներ կայացնելու հարցում:
Պետական մեղադրող Հակոբ Ենոքյանն ասել է, որ Կարո Եղնուկյանի կալանքի առնչությամբ մինչև հիմա կայացված որոշումներն ապօրինի չեն եղել և որպես կալանքը պահպանելու հիմք դիտարկվում է քննությանը խոչընդոտելը և քննությունից թաքնվելը:
«Արձանագրում ենք, որ այս պահին, ըստ այսօր ներկայացված փաստաթղթի, առողջական վիճակով պայմանավորված, նվազել է քննությանը խոչընդոտելու հանգամանքը, ինչը նախկինում չկար, ուստի կարող ենք դիտարկել խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որովհետև գրավը զսպող գործոն է: Կարծում ենք՝ հնարավոր չի լինի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, եթե կալանքն առհասարակ վերացվի առանց գրավի»:
Ենոքյանը նաև նշել է, որ «սա քաղաքական գործընթաց չէ, այլ դատավարություն, և ամեն ինչ պետք է գտնվի իրավունքի տիրույթում»:
Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հնարավորության վերաբերյալ պաշտպան Տիգրան Հայրապետյանն ավելի վաղ ասել էր, որ կբողոքարկեն որոշումը:
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...