«Վերածնունդ» ծրագրի առումով ԿԲ-ն որևէ հանձնառություն չունի և չի ունեցել. ԿԲ հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+32.09 oC

«Վերածնունդ» ծրագրի առումով ԿԲ-ն որևէ հանձնառություն չունի և չի ունեցել. ԿԲ հայտարարությունը

16:36 07.11.2018

Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Կենտրոնական բանկը ներկայացրել է հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը:
Կենտրոնական բանկի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որևէ հանձնառություն չունի և չի ունեցել:
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները և փորձել բարենպաստ լուծումներ գտնել հարցի լուծման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետների» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի  բոլոր շահառուների համար առնվազն նախկինում հայտարարված պայմաններն ապահովելու խնդրանքով:
SHANTNEWS.am հայտնել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հետ կապված խնդիրը:
«Կարող են լինել որոշումներ, անհնարություններ, բայց առաջարկում եմ, որ մենք երկխոսության տոնայնությունը պահենք: Համենայն դեպս, մեր տրամադրությունը դա է: Ես էլի եմ ասում, սիրելի հայրենակիցներ, ոչ մեկի նկատմամբ որևէ դավադրություն չի լինելու: Եթե ինչ որ բան այնպես չի եղել և կպարզվի, որ սխալ ճանապարհով ենք գնացել, ապա չենք զլանա և մեր ճիշտ ուղղությունը կփնտրենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ անպայման հետևողական կլինի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.08.2025

SHANTNEWS

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

21:52 04.08.2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային […] ...

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:51 04.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...

BACK_TO_TOP