20:35 23.05.2018
Ռուս պրանկերներ Վովան և Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և 18-րոպեանոց զրույց ունեցել նրա հետ, հայտնում է The Guardian-ը:
Զրույցի ընթացքում Ջոնսոնը իր հիացմունքն է արտահայտել Փաշինյանի նկատմամբ:
«Մենք ուշադիր հետևում ենք ձեզ մոտ ծավալվող իրադարձություններին ու, մի բան, որ անձամբ ինձ շատ է ոգևորել, դա ձեր դերն է բողոքների խաղաղ ընթացքը պահպանելու հարցում: Կարծում եմ՝ դա ահռելի հաջողություն էր: Ընդունեք իմ շնորհավորանքները: Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Մեծ Բրիտանիան ուրախ կլինի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ժողովրդավարության զարգացման հետագա քայլերում: Գիտակցում ենք, որ ձեզ անհրաժեշտ է լինելու հավասարակշռություն գտնել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերություններում, սակայն ուրախ ենք ձեզ ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել և՛ խորհրդի կարգով, և՛ գործնական»,- ասել է Ջոնսոնը զրույցի հեռախոսաընթացքում:
Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը պարբերականի հետ զրույցում ասել է, որ «դա, ամենայն հավանականությամբ, Կրեմլի վերջին հուսահատ փորձն է՝ պահել իր դեմքը այն բանից հետո, երբ խայռատակ եղավ Սկրիպալի վրա հարձակումից հետո»:
«Արտգործնախարարը գիտակցել է, որ դա խաբեություն է և ընդհատել է զանգը: Մենք ստուգել ենք այն և միանգամից հասկացել, որ դա կատակ է: Սոլսբերիում և Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը, ինչպես նաև հայաստանյան վերջին իրադարձությունները լուրջ հարցեր են։ Այդ մանկական գործողությունը ցույց է տալիս զանգահարողի և դրա հետևում կանգնածների լրջության բացակայությունը»,- պարբերականը մեջբերել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարությունը
Ավելի վաղ պրանկերները կարողացել էին նմանատիպ «կատակ» անել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նրանք նաև հեռախոսակապ էին հաստատել երգիչ Էլթոն Ջոնի հետ՝ ձևացնելով, թե նրա հետ խոսում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
14:29 16.06.2025
Երևանի Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 19/30 հասցեի տարածքում գտնվող այգուն հարակից շինությունում կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում պարանով կախված վիճակում […] ...
14:18 16.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․92 դրամ: ...
14:10 16.06.2025
Հետախուզվում էր թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեղադրանքովՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևանի բնակիչ 40-ամյա մի տղամարդ: Նա հունիսի 9-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...