10:05 25.05.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել «Հեռուստաընկերությունների կողմից լուսաբանման քաղաքականության փոփոխությունը ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում» զեկույցը: Զեկույցը դիտարկում է Հայաստանում հանրապետական սփռում ունեցող երեք՝ Հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների կողմից ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական զարգացումների լուսաբանումը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նպատակն է եղել պարզել, թե արդյոք փոխվել է վերոնշյալ հեռուստատեսությունների լուսաբանման քաղաքականությունը՝ ներքաղաքական փոփոխություններին զուգահեռ:
Այսպիսով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից 2018թ․ ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը մշտադիտարկման են ենթարկվել «Արմենիա», «Շանթ» և Հանրային հեռուստաընկերությունների՝ ժամը 18։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում թողարկվող լրատվական և ոչ լրատվական հաղորդումները։ Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրության ենթարկված երեք հեռուստաընկերությունները դրսևորել են տարբեր մոտեցումներ և տարբեր կերպ են լուսաբանել մշտադիտարկված ժամանակահատվածում ներքաղաքական զարգացումները.
«Շանթ» ՀԸ-ի մասով մասնավորապես ասվում է.
«Մշտադիտարկված հեռուստատեսություններից ամենաանկողմնակալ լուսաբանումը կատարել է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մշտադիտարկման ողջ ընթացքում «Շանթ» հեռուստաընկերության լուսաբանումը միաժամանակ և’ չեզոք է, և’ բազմակողմանի: Այսպես, օրինակ՝ ապրիլի 23-ին «Հորիզոն» լրատվականի 18:00-ի թողարկումը ներկայացնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, ապա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: «Հորիզոնը» այս թողարկման ընթացքում ցույց է տվել Ապրիլյան պատերազմի մասնակից զորացրված զինվորների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բանակցելու պահանջը, որը ներկայացվել էր ԱԺ-ն հսկող ոստիկաններին, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ուղերձը Հայաստանի ժողովրդին: Նույն՝ ապրիլի 23-ի «Հորիզոնի» հիմնական՝ 22:00-ի թողարկումը ներկայացնում է «Ազատություն» ռադիոկայանի կողմից նկարահանված ռեպորտաժը այն մասին, թե ինչպես է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը Էջմիածնում` Փարաքարի հատվածում, մի խումբ քաղաքացիների հրահանգներ տալիս, որ փակեն Երևան եկող ճանապարհը: Ապրիլի 23-ի՝ «Շանթ» հեռուստաընկերության փրայմ թայմի հիմնական մասը՝ մոտ 4 ժամ, նվիրված է եղել շարժման լուսաբանմանը, որի ընթացքում ներկայացվել են Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքից ուղիղ եթերի դրվագներ և շարժման մասնակիցների ամբողջական ճառեր: Ապրիլի 29-ի 22:00-ի «Հորիզոնի» թողարկումը ևս բավականին չեզոք է լուսաբանում երկրում ընթացող քաղաքական զարգացումները: Այսպես, օրինակ՝ այս թողարկման ընթացքում մանրամասն ներկայացված է ուսանողական ակցիան, այդ թվում՝ դրա շրջանակներում հնչած բուհերն ապակուսակցականացնելու կոչերը: Ապրիլի 29-ի 22:00-ի «Հորիզոնի» մոտ 24 րոպեանոց թողարկման առաջին 19 րոպեները նվիրված են եղել շարժմանը: Թողարկման մեջ տեղ է գտել նաև Արմեն Սարգսյանի հարցազրույցը BBC-ին և Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը НТВ-ին, երկուսն էլ չեզոք տոնայնությամբ՝ հարցազրույցների ուղղակի մեջբերմամբ: Մայիսի 1-ի «Հորիզոն» լրատվականի 22:00-ի թողարկումն անկողմնակալ լուսաբանման ևս մեկ օրինակ է, որն օբյեկտիվ կերպով ներկայացնում է օրվա քաղաքական անցուդարձը՝ ցուցադրելով դրվագներ Հանրապետության հրապարակից կատարված ուղիղ հեռարձակումներից: Մայիսի 7-ի «Հորիզոն» լրատվականի 22:00-ի թողարկումը ներկայացնում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության վերաբերյալ ԱԺ տարբեր խմբակցությունների տեսակետները: Բոլոր կուսակցությունների տեսակետները ներկայացված են համաչափ և անկողմնակալ ձևով: «Շանթ» հեռուստաընկերությունը կատարել է չափավոր լուսաբանում՝ հստակ ներկայացնելով մշտադիտարկված ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը օբյեկտիվ լրատվության կանոններին համապատասխան: Միաժամանակ «Շանթ» հեռուստաընկերությունը չի դիմել տնտեսական ճգնաժամի սպառնալիքների և արցախյան սահմանագծին հնարավոր բախումների մասին ենթադրությունների լուսաբանման: «Շանթ» հեռուստաընկերության վերլուծական հաղորդումը՝ «Հեռանկարը», որը եթեր է հեռարձակվում «Հորիզոն» լրատվականների շրջանակում, շարունակել է կանոնավոր եթեր հեռարձակվել»:
Վերջում՝ զեկույցի եզրակացության մեջ, նշվում է, որ երեք հեռուստաընկերություններից ամենաօբյեկտիվ լուսաբանումն ապահովել է «Շանթ» հեռուստաընկերությունը: Մյուս կողմից Հանրային և «Արմենիա» հեռուստաընկերությունները, ի տարբերություն «Շանթի», փորձել են դրական երանգ հաղորդել Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Շանթ» հեռուստաընկերությունը մշտադիտարկված ժամանակատվածի ողջ ընթացքում ներկայացրել է օբյեկտիվ և անկողմնակալ լրատվություն՝ եթեր հեռարձակելով թե պաշտոնական տեսակետը և թե լայնամասշտաբ ցույցերն ու դրանց ղեկավարների կողմից ներկայացվող պահանջներն ու պնդումները:
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...