19:41 08.11.2018
Այսօր կկայանան ՈւԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», սեփական հարկի տակ կընդունի Լիսաբոնի «Սպորտինգ»-ին: «Զինագործները» երեք տուրից հետո վաստակած ինը միավորով գլխավորում են E խմբի մրցաշարային աղյուսակը:
Բուքմեյքերական ընկերություններն «Արսենալ»-«Սպորտինգ» զույգի բացահայտ ֆավորիտ են համարում լոնդոնյան ակումբին, նրանց հաղթանակը գնահատվում է 1.29 գործակցով, ոչ-ոքին՝ 5.55, իսկ պորտուգալական ակումբի հաղթանակի համար սահմանվել է 9.75 գործակիցը:
Հիշեցնենք, որ Լիսաբոնում կայացած 3-րդ տուրի խաղում Ունայի Էմերիի սաները Դենի Ուելբեքի խփած միակ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության են հասել «Սպորտինգ»-ի նկատմամբ:
«Արսենալ»-ից գոլ խփելու համար ամենաբարձր գործակիցները սահմանվել են ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետի համար, նրա գոլ խփելու համար սահմանվել է 1.85 գործակից:
Հենրիխ Մխիթարյանի գոլի համար սահմանվել է 2.5 գործակից: Լիսաբոնյան ակումբի կազմում գոլ խփելու ամենաբարձր գործակիցները սահմանվել են հոլանդացի հարձակվող Բաս Դոստի համար՝ 3.6 գործակից:
«Արսենալ»-«Սպորտինգ» հանդիպումը կարող եք դիտել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում՝ ժամը 23:55-ից:
17:11 01.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-նԱյսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
17:00 01.05.2025
Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետԻսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...
16:53 01.05.2025
Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...
16:45 01.05.2025
Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթըԻրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...
16:35 01.05.2025
Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
16:27 01.05.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբԱպրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...