14:08 09.11.2018
Այսօր Երևանի հյուսիսային ավտոկայարանում միջպետական կանոնավոր փոխադրումներ կազմակերպելու համար հերթական մրցույթն է կազմակերպվել: Ուղղություններն են դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Արցախի Հանրապետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 7 կազմակերպություն 10 երթուղիների համար։
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի հավաստմամբ՝ այս մրցույթի պահանջների մեջ խստացումներ չկան, պարզապես վերահսկողությունն է ավելացել:
Հիշեցնենք, որ ըստ վիճակագրության՝ 2015-2018թթ. Հայաստանից Ռուսաստան մեկնող կամ վերադարձող ավտոբուսների, միկրոավտոբուսների վթարների մոտ 10 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով եղել է 18 զոհ, մի քանի տասնյակ վիրավոր:
Վթարի ենթարկված բոլոր տրանսպորտային միջոցները կատարել են ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ:
Դեռ ամիսներ առաջ կազմակերպված մրցույթի ժամանակ ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանն ասել էր, որ կոնկրետ աշխատանքներ են տարվում ոչ կանոնավորներին կանոնավոր դաշտ բերելու համար.
«Մենք մշակում ենք փոխադրողների հետ ավտոկայանների սերտ համագործակցության քաղաքականություն և գալու ենք այն կետին, որ ոչ ոք չկարողանա փոխադրում կատարել, քանի դեռ չի համագործակցում ավտոկայանի հետ: Մրցույթից հետո արդեն կլինի պարտադիր պայման ավտոկայանների հետ պայմանագիր ունենալու վերաբերյալ, որպեսզի բոլոր փոխադրումներն իրականացվեն ավտոկայանի միջոցով, որպեսզի բացառենք, որ ամեն մեկն իր բակից փոխադրում կատարի: Եթե չեղավ թույլտվություն, իրենք չեն կարող հատել սահմանը»։
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է փոխնախարարից, թե ինչ է արվել անցած երեք ամիսների ընթացքում: Ավտոկայանների մասով, ըստ փոխնախարարի, աշխատանքները շարունակվում են, խնդիրն այլ տեղ է։
«Մենք ունենք բաց, մասնավորապես ՌԴ փոխադրողների հետ, որ իրենց հետաքրքիր չեն մեր ուղղությունները: Մեր փոխադրողները, փաստացի շահած լինելով մրցույթը, դառնում են ոչ կանոնավոր: Նոյեմբերի 21-23-ը Մոսկվայում՝ տրանսպորտային շաբաթվա շրջանակներում, պետք է քննարկենք ՌԴ տրանսպորտի նախարարության հետ, որ մեր փոխադրողները, որոնք չեն կարողանում գտնել պարիտետներ, նրանց թույլտվություններ տան, որ կարողանան միակողմանի փոխադրումներ կատարել: Հենց տանք այդ հնարավորությունը, միաժամանակ պետք է խստացվեն ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին ներկայացված պահանջները:
Այս պահին խստացումներ տեղի չեն ունենում, քանի որ շատ քիչ մարդիկ ունեն պարիտետներ մի քանի ուղղություններով ու դա կարող է հանգեցնել նրան, որ ուղևորներ չկարողանանք տեղափոխել ՌԴ»,- ասել է Փամբուխչյանը՝ հավելելով, որ հավանականությունը մեծ է, որ խնդիրը լուծում կստանա:
Ինչ վերաբերում է մրցույթի արդյունքներին, ապա դրանք, ըստ կարգի, պարզ կդառնան մի քանի օրից:
«Այսօր ստուգում են ընդհանուր տեխնիկական բնութագիրը, որից հետո տրանսպորտի վարչությունը պետք է տա իր գնահատականները, թե որ ընկերություններն են հաղթում: Պատասխանը հայտնի է լինում 10-15 օրվա ընթացքում»,- հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից:
13:06 19.06.2025
ԿԳՄՍ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն Դը Մյույզերին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանի այցը նախարարություն՝ կարևորելով բարեկամական հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի […] ...
12:59 19.06.2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ Երևանում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 19-ի ցերեկը, 20-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին կեսօրից հետո առանձին […] ...
12:52 19.06.2025
ՀՀ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն մասնագիտական լսումներ և դիտումներ կանցկացնի2025 թվականի ամառային զորակոչի շրջանակում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, սաքսոֆոն, գալարափող, ալտ, շեփոր, տենոր, բարիտոն և տուբա երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N […] ...
12:47 19.06.2025
Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...
12:37 19.06.2025
Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզումԱյսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...
12:29 19.06.2025
Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվելԻսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...