00:12 10.11.2018
Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս որոշ ծառայությունների պետպատվերի ֆինանսավորումը տարվա կեսին սպառել է: Հիվանդանոցների տնօրենները վերահաշվարկ կատարելու և հավելյալ ֆինանսավորվելու խնդիրը ներկայացրել էին Առողջապահության նախարարություն: Արդյունքը դրական է, լրացուցիչ ֆինասնավորում եղել է, գումարի մի մասը հիվանդանոցներում ուղղել են որոշ բուժծառայությունների մասով պետպատվերի գերակատարմանը, մնացածը պետք է սպառեն մինչև տարեվերջ: 73 մլն դրամ հատկացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնին։
«Գյումրի» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը մարզում միակն է, որտեղ տեղադրված է 14 ապարատ, բայց գրանցված է 90 հիվանդ, իսկ բաժանմունք դիմողների թիվը չի պակասում, հակառակը՝ ավելանում է: Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Անահիտ Հովսեփյանը նշում է, որ օրումեջ դիալիզի սեանս ստացող հիվանդը եթե 1 օր էլ ուշացնի, ապա առողջական լուրջ խնդիրներ կունենա։ Երիկամային անբավարարություն ունեցող հիվանդի համար այս ծառայությունը պետպատվերով է, ֆինանսավորումն էլ ոչ թե հիվանդների թվով է, այլ տարեկան հաստատուն գումար է սահմանված: Ամեն տարի այս բաժանմունքը հատկացման սահմանները գերազանցում է: 2 տարի առաջ հիվանդանոցը գերակատարել էր այս ծառայության բյուջեն, բայց այդպես էլ հավելյալ ֆինանսավորում չստացավ: Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նշում է, որ դա հանգեցրեց ոչ միայն պարտքերի ավելացման, այլև տույժ ու տուգանքների կուտակման։
2 տարի առաջ նաև այլ ծառայությունների մասով 43 մլն դրամով պակաս է հիվանդանոցը ֆինանսավորվել ու պարտքերի գոյացման պատճառ դարձել, միայն 40 մլն դրամ էլ տույժ ու տուգանքն է աշխատել: Հիվանդանոցը կշարունակեր պարտքի չափն ավելացնել, եթե այս անգամ հավելյալ բուժսպասարկման դիմաց լրացուցիչ ֆինանսավորում չլիներ:
Թերֆինանսավորման խնդիրը միայն Շիրակի մարզում չէ: Հեմոդիալիզի հիվանդները մի մարզից ստիպված տեղափոխվում են մեկ այլ մարզի բուժկենտրոններ: Բաժանմունքի վարիչն ասում է, որ հիվանդներ ունեն Լոռու մարզից, որոնք Գյումրիում բնակարան են վարձել, որ հեմոդիալիզ ստանան։ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղից էլ հիվանդ ունեն, որ 2005 թվականից օրումեջ գալիս է սեանսների։ Հիվանդների համար դժվարություն է նաև մարզի հեռավոր գյուղերից հիվանդանոց հասնել՝ Աշոցքից, Արթիկի տարածաշրջանի համայնքներից ու այլ շրջաններից։ Հատկապես խնդիր է տեղ հասնել ձմռանը, երբ մարզում ճանապարհներ են փակվում։ Դրա համար էլ առաջարկ կա հեմոդիալիզի ևս մեկ բաժանմունք բացել մարզում, որը կտեղակայվի Արթիկում։
Նույն վիճակն է նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով: 2016 թվականից սրտաբանական բաժանմունքի պարտքը մնում է չվճարված: Հավելյալ պետպատվերի ծախսածածկումը չի կատարվել, ինչպես նաև պարտքի չափին տույժ է ավելացել: Ինտերվենցիոն սրտաբան Դավիթ Մինասյանի խոսքերով՝ խնդիրը միայն բժշկի աշխատավարձը չէ, բժշկական նյութերի դիմաց մատակարարներին մեծ պարտքեր են կուտակել։
Հիվանդանոցի տնօրեն ասում է, որ ոչ ճիշտ հաշվարկված օպտիմալացման հետևանք են նաև բուժհաստատության տարիներով առաջացած պարտքերը։ Մինչև օպտիմալացումը, Գյումրիի նախկին 3 հիվանդանոցների պահպանման տարեկան ծախսերը միասին մոտ 30 մլն դրամ էին կազմում, հիմա՝ «Գյումրի» կենտրոնը այդ ուղղությամբ 80 մլն դրամ է ծախսում: Իսկ պետպատվերի վճարման արժեքը 15 տարի է չի փոխվում, հիվանդանոցը պահպանման ու այլ ծախսերը փակում է վճարովի ծառայությունների հաշվին: Տնօրենի խոսքերով՝ եթե մի ծառայության պետպատվերի արժեքը պետությունը սահմանել է 107 000 դրամ, ապա այդ նույն ծառայության վճարովի արժեքը հիվանդանոցում 200 000 դրամ է սահմանված, որն ավելի ռեալ գին է՝ հաշվի առնելով հիվանդանոցի պահպանման ծախսերը։ Առողջապահության նախարարությունը հաջորդ տարվա համար վերանայելու է պետպատվերի արժեքները։ Ֆինանսավորումը նախատեսվում է կատարել՝ ըստ կատարողականների: Սա բուժհաստատություններում համարում են օպտիմալ ու ճիշտ տարբերակ, որը թույլ կտա թեթևացնել պարտքերի բեռը:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...