15:30 10.11.2018
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասնակցությամբ տրվել է Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի շահագործման մեկնարկը:
Վանաձորի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքը կառուցվել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ծննդատան մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, և հագեցվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ուղղակի վերահսկողության ներքո:
«Այսօր շահագործման ենք հանձնում մարզային ևս մեկ, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Այսօր իր դռներն է բացում Վանաձորի նոր բժշկական կենտրոնը, որը Լոռու մարզի մոտ 220 հազար, և մասնավորապես Վանաձորի 79 հազար բնակչությանը հնարավորություն կտա տեղում` իրենց բնակավայրին մոտ երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայություններ ստանալու: Սա նշանակում է, որ մարզի բնակչությունը կարող է ստանալ որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ առանց հասնելու մայրաքաղաք` խնայելով ժամանակը, կրճատելով ծախսերը»,- բացման խոսքում նշել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում, և սա հերթական քայլն է, որ որակյալ բուժօգնությունը հասանելի ու մատչելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն իր խոսքում ընդգծել է.
«Մինչ ծրագրի սկսելը նախնական գնահատում էր արվել, հասկանալու համար, թե որն է նպատակահարմար՝ վերանորոգել հին մասնաշենքերը, թե կառուցել նոր բժշկական կենտրոն: Արդյունքում, թե՛ տնտեսապես, թե՛ առողջապահական հաստատություններին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանելու առումով՝ նպատակահարմար էր դիտվել նոր կենտրոնի կառուցումը: Այսուհետ շտապ օգնության, առողջության վերականգնման միջոցառումներն իրականացվելու են հարմարավետ, շահագործման համար անվտանգ և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում»:
Այնուհետև ներկաները շրջեցին տարածքում, ծանոթացան նորակառույց բժշկական կենտրոնի հնարավորություններին:
Նորակառույց այս բարձրակարգ կենտրոնը բաղկացած է երկու մասնաշենքից՝ հիմնական (150 մահճակալ) և ծննդատան (40 մահճակալ), ընդհանուր ունի 190 մահճակալ հզորություն, վերազինվել է այնպիսի բժշկական սարքերով, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում:
Օրինակ` կգործի անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքով, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բժշկական միջամտություններ, նաև իրականացնելու ներերակային լազերային կոագուլացիա՝ վարիկոզ հիվանդության ու սուր թրոմբոֆլեբիտների բուժման նպատակով, որը քիչ տրավմատիկ է և ապահովում է հիվանդների արագ վերականգնումը:
Առկա է նաև համակարգչային շերտագրման սարք, էլեկտրանեյրոմիոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, նորածինների սիպապ: Եվ, որ ամենակարևորն է, ապահովել է վերապատրաստված ու բանիմաց մասնագետներով: Միաժամանակ, ամբողջովին արդիականացվել է հեմոդիալիզի բաժանմունքը՝ տրամադրվել են հեմոդիալիզի 15 սարք և ջրի մաքրման կայան:
Նորաստեղծ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ընդհանուր ներդրումները կազմել են՝ 6,647.0 մլն ՀՀ դրամ:
17:46 19.06.2025
Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» հետ․ ԲրնովիչՊոդգորիցայի «Բուդուչնոստի» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչը խոսել է Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կայանալիք դիմակայության մասին։ «Առաջին տպավորությունն այն է, որ մեր բախտը չբերեց։ Չէինք ցանկանում հանդիպել «Նոայի» ու «Կայրաթի» հետ։ Կուզենայինք խաղալ «Վիրտուսի» ու Մինսկի «Դինամոյի» դեմ։ Այժմ կսկսենք սելեկցիոն աշխատանքն ու կպատրաստվենք «Նոայի» դեմ խաղերին։ Գիտենք, որ նախորդ տարի […] ...
17:30 19.06.2025
Ընդունելության գործընթացի թվայնացումն ընթացքի մեջ է. Արաքսիա ՍվաջյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել […] ...
17:21 19.06.2025
«Բարսելոնան» դժգոհ է Դիասի սպասողական դիրքորոշումից«Բարսելոնային» դուր չի գալիս «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի վարքագիծը, գրում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնան» հուսով է եղել, որ Դիասն ու նրա գործակալը ճնշում կգործադրեն «Լիվերպուլի» ղեկավարության վրա` ստիպվելով վաճառել տրանսֆերը։ Այդուհանդերձ, կոլումբացին սպասողական դիրքորոշում ունի և առաջացրել է «Բարսելոնայի» դժգոհությունը։ ...
17:16 19.06.2025
Արսեն Թորոսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահի հետՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հունիսի 19-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների առողջապահական ոլորտում իրականացվող ծրագրերին, մասնավորապես, գրիպի պատվաստումներին, բժշկական ապահովագրությանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում կարեւորվել են առողջապահական ոլորտում փորձի փոխանակումն ու համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության խորացումը: Հանդիպման ընթացքում […] ...
17:11 19.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Հունիսի 17-ին Մայիսյան գյուղի 54-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսափող որսորդական հրացան և փամփուշտներ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ […] ...
17:00 19.06.2025
Լուծարված ռուսական ակումբում 9 հայ ֆուտբոլիստ է խաղացելՌուսական «Խիմկի» ակումբը հայտարարել է գործունեությունը դադարեցնելու մասին: Մերձմոսկովյան ակումբը այս քայլին է գնացել լուծարման պատճառով: Ակումբը դեռ պարտքերը չի մարել, այդ թվում` նախորդ մրցաշրջանում թիմի կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստների հանդեպ: Տարբեր տարիներին «Խիմկիում» է խաղացել 9 հայ ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Զեբելյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Հովհաննես Հարությունյանցը, Արտակ Ալեքսանյանը, Արթուր Եդիգարյանը, Արշակ Կորյանը, Դավիթ Դավիդյանը […] ...