Դոնբասում անցկացված ընտրությունները հակասական արձագանքների են արժանացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Դոնբասում անցկացված ընտրությունները հակասական արձագանքների են արժանացել

12:30 12.11.2018

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններում ընտրություններ են անցկացվել:

Press TV-ի փոխանցմամբ՝ Կիևն ու իր արևմտյան աջակիցները հրաժարվել են ճանաչել Դոնբասի ժողովրդի՝ ընտրություններ անցկացնելու իրավունքը, մինչդեռ ռուսամետ ուժերը հայտարարել են, որ ընտրությունների ընթացքին հետևելու համար Դոնբաս են այցելել միջազգային դիտորդներ 22 երկրներից:

Ֆրանսիան և Գերմանիան ընտրությունները ոչ լեգիտիմ են անվանել:

Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ընտրություններն անօրինական են անվանել և Ռուսաստանին խնդրել չանցկացնել դրանք՝ նշելով, որ ընտրություններն ավելի կխոչընդոտեն Դոնբասում 2014-ից ի վեր ավելի քան 10 հազար մարդու կյանք խլած հակամարտությանը վերջ դնելու ջանքերին:

Կիևն էլ իր հերթին քրեական գործ է հարուցել քվեարկության կազմակերպիչների դեմ՝ նրանց մեղադրելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու համար: Ավելին, Կիևը կազմակերպիչների համար ցմահ ազատազրկում է սահմանել:

Մոսկվան և տեղի իշխանություններն անտեսել են կոչերը՝ հայտարարելով, որ մարդիկ նորմալ կյանքի հնարավորության են արժանի: Ռուսաստանը պնդում է, որ անցկացված ընտրությունները չեն խախտում հակամարտության դադարեցմանն ուղղված Մինսկի համաձայնագրերը:

Ի դեպ, ընտրություններին մասնակցությունը բավական բարձր է եղել՝ 77%:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP