Գյումրին միացել է ՌԴ նախագահի միջազգային կրթական ակցիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գյումրին միացել է ՌԴ նախագահի միջազգային կրթական ակցիային

12:56 12.11.2018

Նոյեմբերի 12-ին աշխարհի ավելի քան 80 երկիր միացել է Ռուսաստանի Դաշնության «Աշխարհագրական թելադրություն» միջազգային կրթական ակցիային: Ակցիայի մասնակիցները թեստային աշխատանքներով ցուցադրել են իրենց աշխարհագրական գիտելիքները Ռուսաստանի Դաշնության մասին: Կրթական ակցիան 4-րդ տարին է, ինչ անցկացվում է:

Առաջին անգամ նախաձեռնությանը միացել է Գյումրի քաղաքը, որտեղ բնակվում են ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականներն իրենց ընտանիքներով: Կրթական այս ակցիայի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է ՌԴ նախագահին:

Նոյեմբերի 12-ին 8 տասնյակի հասնող երկրների ներկայացուցիչներ տարբեր քաղաքներում վիկտորինայի ձևաչափով պատասխանել  են Ռուսաստանի պատմությանն ու աշխարհագրությանը վերաբերող 30 հարցի: 1 հարցի պատասխանելու համար տրվել է 45 վայրկյան: «Աշխարհագրական թելադրություն» կրթական միջազգային ակցիայի գլխավոր նախապայմանն է արագ կողմնորոշվել, ժամանակի մեջ տեղավորվել ու հարցերին ճիշտ պատասխանել:
Գյումրին ակցիային մասնակցում էր առաջին անգամ, իսկ մասնակիցների թիվը 100-ից ավելի էր:

«Աշխարհագրական թելադրություն» կրթական ակցիային մասնակցությունը բաց է եղել՝ առանց տարիքային սահմափակումների: Միջազգային օլիմպիադայի մասնակցության հայտ, ռուս զինվորականների ու իրենց ընտանիքների անդամներից բացի, ներկայացրել էին նաև գյումրեցի դպրոցականները:

Թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վարդան Ղուկասյանը Ռուսաստանի պատմության ու աշխարհագրության մասին իր գիտելիքները բացահայտել է այլ մրցույթներով ևս: Այս անգամ վստահ է, որ առաջադրանքները գերազանց է կատարել:

Մասնակիցների թեստային օլիմպիադայի արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 30-ին: Միջազգային այս ակցիայում մրցանակակիրներ, որպես այդպիսին, չեն լինում: Այլ կերպ ասած՝ այն յուրաքանչյուր մասնակցի համար գիտելիքի ստուգման թեստ է, թե որքանով գիտի Ռռուսաստանի աշխարհագրությունն ու պատմությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

BACK_TO_TOP