ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. բյուջեի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2019թ. բյուջեի նախագծին

14:20 12.11.2018

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը քննարկվեց հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում:

«Բյուջետային ծրագրերի գնահատման իմաստով նոր մշակույթ ենք ներդնում: Ենթադրվում է, որ հանրությանը հետաքրքրող հարցերը, այս մեթոդի՝ ծրագրային ձևաչափով բյուջետավորման գործընթացի ներդրման արդյունքում, կստանան իրենց պատասխանը: Պետք է արձանագրենք, որ բյուջեի քննարկման հերթական փուլը մեզ հաջողվել է իրականացնել ԱԺ-ի և կառավարության ներգրավվածությամբ: Կարող ենք արձանագրել, որ ունենք մեկնարկային շատ լավ պայմաններ, որ ձգտենք կատարելության: Չկան բացարձակ թվեր, բայց կա հստակ բացահայտում, թե այս կամ այն ֆինանսական միջոցների օգտագործմամբ ակնկալվող արդյունքները, որոնք են և արդյոք միջոցները համարժեք են արդյունքին»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը և շեշտեց, որ այդ սկզբունքն է, որ փորձել են ներառել բյուջեի նախագծում:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ամենակարևոր առանձնահատկությունը ծրագրային ֆորմատով ներկայացումն է:

«Տարբեր երկրների փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ առանց խորհրդարանի լիարժեք մասնակցության հնարավոր չէ հասնել գործընթացի տրամաբանական ավարտի: Շնորհիվ պատգամավորների նվիրվածության՝ հասանք արդյունքի, որն աննախադեպ է: Ծրագրային բյուջետավորումը թույլ է տալիս բյուջեն զերծ պահել փոշիացումից, կոռուպցիոն ռիսկերից: Ծրագրային բյուջետավորման ներդրման արդյունքում խորհրդարանը դարձավ ինչպես պահանջատեր, այնպես էլ գործընկեր»,- նկատեց նա:

Մինասյանի կարծիքով՝ բյուջեի նախագծի առանձնահատկությունը  ծրագրային ֆորմատն է, ինչը թույլ է  տալու ինստիտուցիոնալ պայքար մղել կոռուպցիոն դրսևորումների դեմ:

Նա նկատեց, որ այսօր առկա է ծրագրային ֆորմատով ներկայացված բյուջեի նախագիծ, սակայն արված է աշխատանքի մի մասը, կատարողականի հիմնական ցուցանիշները դեռ օրենքի մաս չեն:

Հանձնաժողովը  դրական եզրակացություն տվեց նախագծին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP