16:05 12.11.2018
Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության դեպարտամենտը հետաքննություն է սկսել իշխող կուսակցության նախագահի թեկածու Սալոմե Զուրաբիշվիլիի դիմումի համաձայն՝ «համակարգչային համակարգ ներխուժելու» և «սպառնալիքներ ուղղելու» մեղադրանքով:
Քրեական գործը հարուցվել է այսօր՝ Զուրաբիշվիլիի հատուկ հրավիրած ասուլիսից հետո, որտեղ նա հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին ձայնային հաղորդագրություններ է ստացել իրեն և զավակներին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով՝ «կրակեք նրանց գլխից», «կխմենք ձեր արյունը» և այլն:
Զուրաբիշվիլին նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարելուց անմիջապես հետո ասել էր. «Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմը սկսել էր մի քանի դար առաջ, բայց 2008 թվականին «մենք ներքաշվեցինք ռուսական սադրանքների մեջ»: Միաժամանակ, Զուրաբիշվիլին մեղադրել էր Միխեիլ Սաակաշվիլիի կառավարությանը 2008 թվականի պատերազմի ժամանակ ռազմական գործողություններ սկսելու և Ցխինվալիում «սեփական բնակչությանը ռմբակոծելու» համար:
Իր այս հայտարարությամբ Զուրաբիշվիլին ձեռք բերեց մի շարք ընդդիմախոսներ: Վրաստանի ԶՈՒ միավորված շտաբի նախկին ղեկավար, պատերազմի վետերան, գեներալ Դևիդ Չինկոտաձեն կոչ արեց հայրենակիցներին չքվեարկել նրա օգտին: Զուրաբիշվիլի դեմ հասարակական լայն քննարկումներ սկսվեցին: Հնչեց նաև կարծիք, թե 2008թ ռուս-վրացական պատերազմը քննող Հաագայի դատարանում նրա հայտարարությունը կարող են շահարկել Վրաստանի դեմ:
Չի բացառվում, որ Զուրաբիշվիլին կարող է վկայի կարգավիճակով հրավիրվել միջազգային տրիբունալ, եթե այնտեղ քննության դրվի մարտական գործողությունների ժամանակ վրացի զինվորների՝ շարքայինից գեներալ իրականացրած գործողությունները: Ընդդիմադիր «Ռուսթավի-2» ՀԸ-ի տնօրեն Նիկա Գվարամիան քննարկումներից մեկում Զուրաբիշվիլիին անվանեց «դավաճան» և կոչ արեց չքվեարկել նրա օգտին:
Նախընտրական այս մրցավազքում պետք է նշել նաև մի հետաքրքիր հանգամանք: Նախորդ երկու օրերին սոցցանցերում հայտնված տեսանյութը, որտեղ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում խոստովանել էր, որ ՌԴ-ի դեմ Ցխինվալիում մարտական գործողությունները սկսել է Վրաստանը՝ տարածաշրջանում իր վերահսկողությունը սահմանելու նպատակով, հավանաբար իշխող կուսակցության հաղթաթուղթն է՝ ընդդիմությանը լռեցնելու համար:
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...
08:50 05.08.2025
Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառովՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինիՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...
08:28 05.08.2025
Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտներիՌուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...
08:18 05.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 05.08.2025
Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումըUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...