21:27 12.11.2018
Նոյեմբերի 12-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի ուսանողներին ներկայացրեց սփյուռքի նախարարության «ներՈւժ» ստարտափ ծրագիրը:
Շնորհակալություն հայտնելով միջազգային դպրոցի և IDeA հիմնադրամի ղեկավարությանը հրավերի համար՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ սփյուռքի հետ հարաբերություններում անհարաժշետ են նոր շունչ, թարմություն, երիտասարդական ու ստեղծարար մոտեցումներ:
«Ես չեմ պնդում, որ սփյուռքի նախարարությունը հիմա ավելի լավ է աշխատում կամ ավելի վատ, ես պնդում եմ, որ մեր կատարած աշխատանքը տարբերվում է նախորդ նախարարի և իր թիմի արած աշխատանքից: Մեր թիմը անմիջապես սկսեց փնտրել նորարար ճանապարհներ ստեղծգործ մտքով, արդի տեխնոլոգիաներով սփյուռքի հետ հարաբերությունները կառուցելու համար: «Data science», ինովացիոն տեխնոլոգիաներ բառերը մենք սկսեցինք օգտագործել ոչ թե նրա համար, որ դրանք մոդայիկ են, այլ որովհետև մենք հավատում ենք դրանց»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
Այնուհետև Մխիթար Հայրապետյանը ունկնդիրներին ներկայացրեց «ներՈւժ» ծրագրի ստեղծման պատմությունը, գաղափարը, որն է՝ հնարավորություն տալ սփյուռքահայ երիտասարդներին վերադառանալ Հայաստան և այստեղ իրագործել իրենց նորարարական մտքերը:
«Նախկինում նախարարությունը պասիվ է աշխատել սփյուռքի երիտասարդության հետ, և հիմա սփյուռքի նոր նախարարության համար երիտասարդությունը՝ որպես համագործակցող թիրախային խումբ, առաջնահերթություններից մեկն է: Եվ այս ծրագրի մտահղացման երկրորդ պատճառն այն է, որ մենք հավատում ենք երիտասարդության ներուժին»,-նշեց նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նախարարության ծրագրի կյանքի կոչմանն ի սկզբանե միացան IDeA և FAST հիմնադրամները, այնուհետև Impact Hub-ը, UNDP-ին, Startup Armenia-ն և շատ ուրիշ տեղական և միջազգային կազմակերպություններ:
«ՆերՈւժ» ծրագրին ներկայացված հայտերից արդեն ընտրվել են այն թիմերը, որոնց երկուական մասնակիցները դեկտեմբերի 16-ից 21-ը UWC Դիլիջան քոլեջում կներկայացնեն իրենց գաղափարները: Մխիթար Հայրապետյանը նշում է՝ մասնակիցներն անհամբեր են սպասում Հայաստան գալուն: Դեկտեմբերի 21-ին կհրապարակվեն հաղթողների անունները՝ մինչև 10 թիմ, որոնց կտրամադրվի մինչև 15 մլն դրամ դրամաշնորհ, անդամակցություն FAST ստարտափ-ստուդիային` չորս ամիս շարունակ ամբողջական «քոուչինգի» ու մենթորության ծրագրերից օգտվելու հնարավորությամբ՝ այսպիսով բացառելով ձախողելու ռիսկերը, «Impact Hub Yerevan» ընկերությունում ութ ամսվա փորձառնության հնարավորություն, խորհրդատվություն և այլն:
«Տեղացի երիտասարդները դժգոհությամբ ընդունեցին մեր այս լուրը՝ ասելով, որ իրենք նույնպես նախկինում նման հնարավորություններ չեն ունեցել: Եվ սփյուռքի նախարարությունը, չունենալով այդ մանդատը՝ աշխատել հայաստանցի երիտասարդների հետ, փորձեց գտնել այլընտրանքային տարբերակներ: Եվ մենք գտանք այդ տարբերակը: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ՝ մենք հնարավորություն ենք տալիս տեղի երիտասարդներին դիմել ծրագրին: Բացի այդ, այն սփյուռքահայ երիտասարդների, որոնք այստեղ կսկսեն իրենց բիզնես գործունեությունը, կոչ ենք անում իրենց թիմերում ընդգրկել տեղի երիտասարդներին ևս»,- նշեց Մխիթար Հայրապետյանը՝ չմոռանալով հավելել, որ սա պիլոտային ծրագիր է, նաև մարտահրավեր ու փորձ է, որը հաջողելու են:
Այնուհետև նախարարի պաշտոնակատարը պատասխանեց ուսանողների հարցերին:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...
16:35 08.06.2025
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 8-րդ կանգառը՝ ՄատենադարանՏավուշի մարզից ժամանած փոքրիկների մշակութային ճամփորդությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի ամենանշանակալի գիտամշակութային կենտրոններից մեկում՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից: Մեր փոքրիկ շահառուները ծանոթացան Մատենադարանի գործունեությանը և պահվող անգին ձեռագրերին։ Գիդերի ուղեկցությամբ շրջեցին հայերեն և այլալեզու ձեռագրերի սրահներով, այցելեցին Մատենադարանի սրբազան գանձարանի հատվածը՝ «Ավետարաններ» սրահը, որտեղ պահվում […] ...
16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...