Հայտնի է Սալոմե Զուրաբիշվիլիին ու նրա զավակներին սպառնացողի ինքնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.26 oC

Հայտնի է Սալոմե Զուրաբիշվիլիին ու նրա զավակներին սպառնացողի ինքնությունը

00:50 13.11.2018

Նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի փաստաբան Դմիտրի Գաբունիան սկանդալային հայտարարություն է տարածել՝  Զուրաբիշվիլիին ու նրա զավակներին դաժան հաշվեհարդարով սպառնացող անձի վերաբերյալ:

Նրա խոսքերով՝ այդ անձը վրացի նախկին զինվորական է, որն այժմ պայքարում է Ուկրաինայում: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Զուրաբիշվիլիի փաստաբան Դմիտրի Գաբունիան:

Զուրաբիշվիլին հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին ձայնային հաղորդագրություններ է ստացել իրեն և զավակներին ուղղված հայհոյանքներով ու սպառնալիքներով՝ «կրակեք նրանց գլխից», «կխմենք ձեր արյունը» և այլն: Ասուլիսից հետո Սալոմե Զուրաբիշվիլիին և նրա ընտանիքին ուղղված սպառնալիքների գործով հետաքննություն է սկսվել։

Զուրաբիշվիլիի խոսքերով՝ սպառնալիքների հեղինակը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հետ կապված նախկին զինվորական է:

«Նախագահի թեկնածուին կյանքից զրկելու սպառնալիքների համար՝ տվյալ անձին բացահայտելն ու խստորեն պատժելը երկրի պատվախնդրության հարց է: Խոսքը մեկ անձի մասին է, որը ռազմական ստորաբաժանման անդամ է: Նա Վրաստանի զինված ուժերի ծառայող էր, որն այժմ պայքարում է Ուկրաինայում»,- հայտարարել է Գաբունիան:

Փաստաբանը պնդել է, որ անձամբ է տեսել հաղորդագրությունների «սքրինշոթները» (screenshots), ինչպես նաև լսել՝ Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների ձայնագրությունները:

«Ես ամբողջ  պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես տեսել եմ այդ «սքրինշոթներն» ու լսել ձայնագրությունները: Այնտեղ հիշատակվում է նաև  Միխեիլ Սաակաշվիլիի անունը , հետևաբար դա «ֆեյք» չէ, այլ կոնկրետ անձ է, որին կարելի է նույնականացնել»,- ասել է Գաբունիան:

 

Մինչև դեկտեմբերի 2-ը Վրաստանում պետք է կայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի պաշտոնի համար կպայքարեն  իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

21:49 15.05.2025

Մայիսի 15-ը՝ կլիմայի միջազգային օր

Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը՝ վերստին ընդգծելով կլիմայական ճգնաժամի համաշխարհային նշանակությունն ու դրա հաղթահարման հրատապությունը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 1980-ականների վերջերից ի վեր կլիմայի փոփոխության վերաբերյալ քննարկումները դուրս են եկել գիտական շրջանակներից՝ դառնալով միջպետական բանակցությունների, քաղաքացիական շարժումների ու տնտեսական ռազմավարությունների առանցքում։ Այս օրը կոչ է՝ գիտակցելու մարդկային գործունեության […] ...

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

21:33 15.05.2025

Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա Եղեգնաձորում

Մայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

BACK_TO_TOP