16:37 13.11.2018
«Հայտարարությունը ծայրից ծայր համարում եմ անհեթեթություն: Սերժ Սարգսյանի առաջադրումը սխալ չի ընկալվել, Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում ուղղակի սխալ էր, դա քաղաքական մեծագույն սխալ էր, և ընդհանրապես, ես Հանրապետական կուսակցությանը խորհուրդ կտայի ընդունել իրենց սխալները»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ վերջին հայտարարությանը:
Ըստ նրա՝ 20 և ավելի տարիներ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունների արդյունքները՝ գնելով ընտրողի ձայները, ու հիմա Զոհրաբյանն ակնկալում է, որ Հանրապետականը նախ և առաջ պետք է ապաշխարի, ընդունի իր սխալները, որից հետո նոր միայն հնարավոր է քաղաքական դաշտում տեղ ունենալու շանս ունենալ:
Լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ-ն ընդունո՞ւմ է իր սխալները, պատգամավորն արձագանքել է, որ նման բան ՀՀԿ հայտարարության մեջ չի տեսել, այլ տեսել է սխալներն արդարացնելու փորձ:
Զոհրաբյանը չի ընդունում նաև ՀՀԿ այն մոտեցումը, որ իրենք լինելու են միակ ընդդիմությունը: Ըստ նրա՝ թե ով կլինի ընդդիմություն, ով՝ իշխանություն, պարզ կդառնա միայն ընտրությունների արդյունքում:
«Անցել են ժամանակները, երբ ՀՀԿ-ն Մելիք-Ադամյանում պիտի նստեր ու գծեր, թե իրենք քանի տոկոս են հավաքելու, իսկ մնացած ուժերը քանի տոկոսի համար պիտի պայքարեն: Ազատ ընտրություններ են լինելու, որի արդյունքում կորոշվի՝ որ քաղաքական ուժերը կանցնեն խորհրդարան, և որ քաղաքական ուժերն ինչ դիրք կզբաղեցնեն և քաղաքական դաշտի որ հատվածում կլինեն»- նշել է Զոհրաբյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ն պատրա՞ստ է կոալիցիա կազմել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի հետ, Զոհրաբյանը պարզաբանել է, որ այդ հարցին հնարավոր է միայն անդրադառնալ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո:
Զոհրաբյանը վստահ է, որ քաղաքական ուժերը կիրականացնեն կոռեկտ ընտրապայքար, իսկ եթե որևէ մեկը խախտի կարմիր գիծը, ապա, ըստ Զոհրաբյանի, կստանա համարժեք պատասխան:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...