2019 թ. բյուջեով պաշտպանության և ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են. Կորյուն Նահապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

2019 թ. բյուջեով պաշտպանության և ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են. Կորյուն Նահապետյան

16:13 13.11.2018

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 13-ին խորհրդարանում ելույթ ունենալով` նշեց, որ արտասովոր պայմաններում են քննարկում 2019 թ. պետբյուջեի նախագիծը, սակայն արձակված ԱԺ-ն իր սահմանադրական պատասխանատվության շրջանակում պարտավոր է քննարկել երկրի համար կարևորագույն այս փաստաթուղթը: Նահապետյանը կարևորեց այն, որ կա կամք և պատրաստակամություն` ընդունելու այս կարևոր փաստաթուղթը: Նա բարձրաձայնեց որոշ մտահոգություններ՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ:

«2019 թ. մեր երկրի համար լինելու է բավական պատասխանատու տարի, նկատի ունեմ հատկապես անվտանգային միջավայրի և ռազմաքաղաքական իրադրության տեսակետից, որովհետև բոլորիս համար հայտնի է, որ կան բազմաթիվ մարտահրավերներ և սպառնալիքներ, և դրանց մի մասը վերաբերում է նաև մեր երկրի անվտանգությանը և պաշտպանությանը: Բյուջետային քաղաքականությունը պետք է համահունչ լինի այն հիմնական մարտահրավերներին և սպառնալիքներին, որոնք կարող են առաջանալ տարվա ընթացքում»,- ասաց նա:

Նահապետյանն ասաց, որ կարևոր է մարտահրավերների և սպառնալիքների ճշգրիտ գնահատումն ու դրանց հակազդելու իրական միջոցառումների իրականացումը, ինչը պահանջում է պատշաճ բյուջետային քաղաքականություն: 2019 թ. բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի հատկացումներն ավելացել են` պաշտպանության ոլորտի համար 65 մլրդ դրամով, Պաշտպանության նախարարության համար` 30 մլրդ դրամով: Նահապետյանը նշեց, որ պաշտպանության ոլորտի առումով բյուջետային հատկացումները կազմում են ընդհանուր բյուջեի 20, ՀՆԱ` 4 տոկոսը: Հանձնաժողովի նախագահն ասաց, որ պաշտպանության նախարարի հետ փակ քննարկման ժամանակ անդրադարձել են նաև այն միջոցներին, որոնք, ըստ առանձին ծախսային ուղղությունների, ուղղված են լինելու այս ոլորտում արդյունավետ քաղաքականություն իրականացնելուն:

«Այդուհանդերձ, բազմաթիվ ծրագրեր և ծրագրային միջոցառումներ, որոնք գերակայություն են կազմում, իրականացնելու համար պահանջվում են ավելի շատ միջոցներ, հնարավոր ռազմական գործողությունների սկսման հետևանքով հնարավոր են նաև վերաբաշխումներ: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հնարավոր հաջորդ պատերազմին, ինչը պահանջում է բավարար բյուջետային հատկացումներ»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց, թե ծախսային ի՞ նչ ուղղություններով են ավելացել բյուջետային հատկացումները: Առաջին հիմնական ուղղությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների ձեռքբերումն է, հիմնանորոգումը և տեխնիկական սպասարկումը. այստեղ ավելացումներն ուղղված են հրթիռահրետանային, ՀՕՊ և ռազմական կարիքներին և այլ միջոցներին: Նահապետյանի խոսքով` ՌԴ-ի հետ կնքած պետական արտահանման վարկային համաձայնագրի շրջանակներում ավելանալու են մեր հրթիռային կարողությունները, հայրենական ռազմաարդյունաբերության ոլորտում ծրագրվել են մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնց իրագործումն ընդլայնելու է մեր ԶՈւ կրակային հնարավորությունները, ուշադրության կենտրոնում են պահվելու ԶՈւ կառուցվածքի կատարելագործումը, զինվորական ծառայության կազմակերպումը և ակտիվ պահեստազորային համակարգի ներդրումը: Որոշակի միջոցներ են իրականացնելու առաջնագծում զինվորական ծառայություն անցնող զինծառայողների դրամական, բնակարանային ապահովման և ռազմաբժշկական ոլորտի զարգացմանը:

Խնդիրների մասին խոսելով` Նահապետյանը նշեց, որ պետբյուջեի մասին օրենքում պաշտպանության ոլորտի գերակայությունների, առաջնահերթությունների և դրանցից բխող միջոցառումների հստակ ամրագրման խնդիր. այս ոլորտի գերակայությունները և առաջնահերթություններն ամրագրված չեն պետբյուջեի մասին նախագծում: Նա հիշեցրեց` 2019 թ-ից սկսած` պետբյուջեն պետք է ներկայացվի ամբողջապես ծրագրային բաղադրիչով, դա վերաբերելու է բոլոր ոլորտներին, այդ թվում` պաշտպանության և անվտանգության ոլորտներին, և այստեղ, ըստ Նահապետյանի, ոչ մի բացառություն պետք է ընդունելի չհամարել, քանի որ եթե չկան մշակված արդյունքային ցուցանիշներ, չի կարող լինել նաև գնահատական: Նա կոչ արեց կառավարությանը` հաշվի առնել այս մոտեցումը, և հաջորդ տարվանից սկսած` պետբյուջեի նախագիծը կազմակերպելիս որևէ բացառություն չնախատեսել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP