18:58 13.11.2018
Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին այսօր վերջին հրաժեշտը տալու էր եկել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
SHANTNEWS.am-ը հիշեցրել է Գագիկ Ծառուկյանին այն խոսակցությունների մասին, ըստ որի՝ Յուրի Վարդանյանը, որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, անհամաձայնություններ է ունեցել ՀԱՕԿ-ի հետ, և Ծառուկյան-Վարդանյան համատեղ աշխատանքը չի ստացվել:
«Միշտ էլ ստացվել է, ավել-պակաս խոսակցություններ չի կարելի: Ամենակարևորն այսօր մենք խոսում ենք, որ նա եղել է մեծ մարզիկ, հայ ազգի համար անփոխարինելի: Մեր ազգին տվել է մեծ ճանաչում, Յուրիկ Վարդանյանին համապատասխանը չի եղել: Մեր երիտասարդները պետք է օրինակ վերցնեն, որ իր կատարած արդյունքները հզորացնեն»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Յուրի Վարդանյանը 2009 թվականին, վերադառնալով ԱՄՆ-ից, նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ 2014 թվականի հունիսի 24-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ 2017 թվականին ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Այսօր SHANTENWS.am-ի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն իր ափսոսանքն էր հայտնել, որ «Յուրի Վարդանյանին թույլ չտվեցին դրսևորվել որպես սպորտի նախարար»:
«Ամենամեծ ափսոսանքս է, որ խանգարեցին և թույլ չտվեցին Վարդանյանին իրեն դրսևորել որպես սպորտի նախարար: Վարդանյանը հիանալի սկսեց: Վարդանյանը տեղյակ էր, ծանոթ էր այդ բնագավառին և հիանալի մտքեր ուներ: Կարծում եմ՝ դա էլ իր նշանակությունը ունեցավ նրա ճակատագրի մեջ, որովհետև Վարդանյանի պես լեգենդը, երբ պատրաստ էր իր ծառայությունները մատուցել հայրենիքին, հայ ազգին, նրան խանգարել պետք չէր»,- ասել էր Գևորգյանը:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...