CNN-ը դատի է տվել Թրամփին՝ լրագրողի իրավունքները խախտելու մեղադրանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+27.09 oC

CNN-ը դատի է տվել Թրամփին՝ լրագրողի իրավունքները խախտելու մեղադրանքով

23:11 13.11.2018

Դատարան ներկայացված հայցով ամերիկյան CNN հեռուստաալիքը մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախագահի ու նրա վարչակազմի 5 աշխատակցի դեմ, որոնք լրագրողից վերցրել են նրա հավատարմագիր-անցաթուղթը՝ թույլ չտալով մուտք գործել նախագահի նստավայր։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Խոսքը այն միջադեպի մասին է, երբ CNN-ի լրագրող Ջիմ Ակոստան Թրամփին հարց է տվել ամերիկյան ընտրություններին ռուսական ներազդման թեմայով, սակայն չպատասխանելով հարցին, Թրամփը սկսել է նյարդային շարժումներ անել ու վիրավորել լրագրողին՝ նրան անվանելով «կոպիտ և սարսափելի մարդ»։

ԱՄՆ նախագահի լրատվության վարչությունից հայտնել են, որ Սպիտակ տանն աշխատող ավագ լրագրողի հավատարմագիրը վերցրել են (ստորև՝ տեսանյութ) նախագահի ասուլիսի ընթացքում ամբարտավան պահվածքի համար, սակայն լրագրողական կազմակերպությունները հերքել են այս պնդումը։ Այժմ հեռուստաընկերությունը պահանջում է վերադարձնել հավատարմագիրն ու վերականգնել Սպիտակ տուն մուտքի իրավունքն ու անցաթուղթը։

Դատական հայցը ներկայացված է 6 անձի նկատմամբ՝ ԱՄՆ նախագահի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, նախագահի օգնականի, նախագահի մամուլի քարտուղարի, գաղտնի ծառայության տնօրենի և նույն ծառայության աշխատակցի (վերջինը վերցրել է լրագրողի անցաթուղթը)։

Թրամփ-CNN հակամարտությունը երկար պատմություն ունի և այս մեկ միջադեպով չի սահմանափակվում։ Նախագահ ընտրվելուց հետո Թրամփը բազմիցս լրատվամիջոցին ներկայացրել է իբր կեղծ լուրեր տարածող։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

09:00 05.08.2025

Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել Գազան

Իսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...

Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառով

08:50 05.08.2025

Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառով

Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...

Արագածոտնում գազ չի լինի

08:39 05.08.2025

Արագածոտնում գազ չի լինի

Օգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...

Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտների

08:28 05.08.2025

Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտների

Ռուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 05.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումը

08:08 05.08.2025

Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումը

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...

BACK_TO_TOP