12:04 14.11.2018
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից 2019թ. բյուջեի նախագծի վերաբերյալ քաղաքական շեշտադրումներով հանդես եկավ:
Նա ասաց, որ երբ իշխանության ներկայացուցիչ էր, ներկայացնում էր պետբյուջեի դրական կետերը, այսօր, իբրև ընդդիմադիր, չգրված օրենքով պետք է ներկայացնի բացասականը՝ ուղղելու, ոչ թե խանգարելու միտումով:
«Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցան քաղաքական զարգացումներ, ապագա պատմաբանների խնդիրն է՝ դա հեղափոխությո՞ւն էր, իշխանափոխությո՞ւն, թե՞ իշխանազավթում, և դրա պատճառներից մեկը ժողովրդի չբավարարված սպասումներն էին՝ տնտեսական աճի, աշխատատեղերի, արդարության հետ կապված: Հեղաշրջումից կամ իշխանափոխությունից հետո նոր կառավարությունից սպասումները չափազանց շատ են, որովհետև հեղափոխության լիդերները բարձր պլանկա էին դրել՝ թռիչքային զարգացում, Հայաստանում աղքատներ չեն լինելու»,- ասաց նա:
Շարմազանովը շեշտեց, որ ներկայացվող բյուջեն իներցիոն չէ, իներցիոն էր 2018թ. բյուջեն, քանի որ դա իրենց կառավարության օրոք է ընդունվել, իսկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստիպված էր աշխատել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայացրած և Հանրապետական մեծամասնության ընդունած բյուջեով: ԱԺ փոխխոսնակը շեշտեց՝ սա այն բյուջեն է, որը բերել է նոր իշխանությունը, որի պատասխանատուն նրանց քաղաքական ուժն է և վարչապետը:
Շարմազանովը հարց ուղղեց՝ արդյո՞ք ներկայացված բյուջեում տրված են մտահոգիչ հարցերի պատասխանները, ի վերջո, ժողովուրդը հաջորդ տարի ավելի լա՞վ է ապրելու, թե՞ վատ: Նա հիշեցրեց՝ այդ մարդիկ հրապարակ գնացել են նաև այն պատճառով, որ վատ էին ապրում, մինչդեռ այժմ ֆինանսների նախարարն ավելի քիչ աճ է խոստանում: ԱԺ փոխխոսնակը հռետորական հարցով դիմեց կառավարությանը՝ 6․5 տոկոս տնտեսական աճո՞վ են լավ ապրում, թե՞ 4․9 տոկոսով:
«Ասում էիք՝ միլիոնավոր դոլարներով բյուջեն կավելացնեք, բա ո՞ւր է: Ասում էիք՝ ստվեր կա, բա ո՞ւր է: Ես չեմ ասում՝ ստվեր չի եղել, դուք ասում եք՝ եղել է, ես էլ, որպես ընդդիմություն, ասում եմ՝ բա ինչո՞ւ գրած չէ, ո՞ւր է էդ ստվերը»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ կա թե՛ ներդրումների, թե՛ արտահանման ծավալների անկում, իսկ վերջին օրերին էլ «իմացան, որ հեղափոխական Հայաստանում հնարավոր է էվոլյուցիոն օպտիմալացում»: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝ կառավարության արածը շատ դեպքերում հակասում է իր իսկ լիդերի հռչակած սկզբունքներին:
«Երբ մենք էինք իշխանության, ասում էինք, որ, այո՛, անհնար է խուսափել օպտիմալացումից, մեծ, հեղափոխական տնտեսական աճ ապահովել, կտրուկ՝ 800 մլն դոլարով ավելացնել բյուջեն, դուք ասում եք՝ չէ, անհնար չէ: Բայց դուք նաև այդ լոզունգներով եք եկել իշխանության»,- հիշեցրեց նա:
Բյուջեի բովանդակային մասին անդրադառնալով՝ Շարմազանովը կարևոր թիրախներն առանձնացրեց: Նա ընդգծեց՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարն է, որը կարևոր է, սակայն, որը չի կարելի իրականացնել ասֆալտին փռելով, այլ քաղաքական կամքով ու հետևողական ու շարունակական օրենսդրական բարեփոխումներով: Շարմազանովը կարևորեց ժողովրդավարության ու բազմակարծության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիները բոլորը օրենքի առաջ պիտի լինեն հավասար՝ անկախ նրանից՝ ի՞ր կողմնակիցներն են, թե՞ Փաշինյանի:
«Իհարկե, Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, դա ասելիս միայն տեսանելի հակառակորդը նկատի չունեմ, այլ այն վատ երևույթները, որոնք կան»,- ասաց նա, ապա դիմեց ԿԳ նախարարին՝ ասելով, որ չի տեսնում հայագիտության բլոկը՝ որպես ռազմավարական բլոկ:
«Գուցե մեր իշխանության ժամանակ էլ չի եղել, բայց մեր իշխանությունը, որ լավը լիներ, էսօր ես նստած կլինեի ձեր տեղը, դուք էլ ինձ կքննադատեիք»,- նշեց Շարմազանովը:
Նա նաև ասաց՝ այսօր գործը հասել է նրան, որ Ալիևն ասում է՝ Երևանը իմ հողն է, Ղարաբաղը իմ հողն է, մենք էլ սպասում ենք՝ մի Շարմազանով կպատասխանի կամ չի պատասխանի:
«Մեզ թվում է՝ բոլորը գիտեն, որ մենք Հայկ Նահապետից ենք սերել»,- ասաց նա:
ԿԳ նախարարին դիմելով՝ Շարմազանովը նաև շեշտեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի կարևորությունը, ասաց, որ այն պարտադիր պետք է դասավանդվի, ժամերն էլ պետք է ավելացվեն:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...