14:45 14.11.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ կառավարության շենքի մոտ կազմակերպված ակցիայի ժամանակ ասել են, որ մեքենաների կոդերը չեն ներկայացրել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանն ասել էր, որ նախաձեռնությունը հայտնել է կոդերը տրամադրելու մասին:
«Հիմա սահմանին 300 մեքենա կա, մեր տվյալներով՝ բոլոր ընկերությունների կողմից մոտ 2000, 2500 մեքենա է գնվել: Կան նաև վրացական մեքենաներ, կան նաև ադրբեջանական մեքենաներ», – ասել է նախաձեռնության անդամ Վաչագան Մինասյանը՝ հավելելով, որ պատրաստ են ներկայացնել մեքենաների կոդերը, բայց պայմանով, որ ղեկը ձախ չի փոխվելու:
Ինչ վերաբերում է այն թվին, թե ընդհանուր առմամբ քանիսն են ներկրվող մեքենաները, «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները սկզբում պնդում էին, որ մոտ 3000 է, ավելի ուշ ասացին, որ շատ ավելի քիչ պատվերներ են կատարել Ճապոնիայից:
«Մեր ընկերությունն ունի մոտավորապես 150 մեքենայի կոդերը, «Ավտոքոմ» ընկերությունն ունի 2000 մեքենայից ավելի գնած: Մենք էլ ենք ասել, որ հնարավոր է դառնա մինչև 1000 մեքենա: Կարող է դառնալ մինչև 700 մեքենա»,- հարցին այսպես է պատասխանել Վաչագան Մինասյանը:
Ճշգրտմանը, թե ստացվում է՝ նախաձեռնությունը 3000 մեքենայի կոդ չի՞ կարողանալու ներկայացնել, այսպիսի պատասխան է տրվել.
«Էդ մեքենաների մեջ կարող են լինել և՛ վրացական մեքենաներ, և՛ մեքենաներ, որոնք ցանկացած դեպքում փոխում են ղեկը: Օրինակ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենաները փոխվում են»,- հավելել է Վաչագան Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ այսօր «Ղեկը աջ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց հնարավորություն տալ ներկրել ու վարել աջ ղեկով մեքենա:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...