15:42 14.11.2018
Յուրաքանչյուր տարի աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես Դիաբետի դեմ պայքարի միջազգային օր՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու հիվանդության հետ կապված խնդիրները: Շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին: Այն կրում է համաճարակի բնույթ` հանդիսանալով ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքում մահացության երրորդ հիմնական պատճառը: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Այս հիվանդությունը զարգանում է, երբ ենթաստամոքսային գեղձը բավարար քանակությամբ ինսուլին չի արտազատում (ՇԴ 1 տիպ) կամ օրգանիզմը չի կարողանում արդյունավետ օգտագործել արտազատված ինսուլինը (ՇԴ 2 տիպ): Ինսուլինն արյան մեջ գլյուկոզի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը:
Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի` գոյություն ունի դիաբետի չորս հիմնական տեսակ, որոնցից առավել տարածված են առաջին, երկրորդ և երրորդ տիպերը: Աշխարհում դիաբետ ունեցողների 90%-ը հիվանդ են երկրորդ տիպի դիաբետով: Առաջին տիպի դիաբետն էնդոկրին համակարգի աուտոիմունային հիվանդություն է, որն ավելի հաճախ առաջանում է մինչև 30 տարեկան անձանց մոտ: Երկրորդ տիպի դիաբետը մետաբոլիկ հիվանդություն է, որն ավելի հաճախ ի հայտ է գալիս 30 և բարձր տարիքային խմբում: Իսկ գեստացիոն դիաբետը բնութագրվում է հղիության ժամանակ առաջացած հիպերգլիկեմիայով, կամ արյան մեջ գլյուկոզի պարունակության բարձրացմամբ` նորմայից բարձր մակարդակի, բայց ոչ դիաբետ ախտորոշման համար նշանակալի չափով: Գեստացիոն դիաբետը բարձրացնում է ծննդաբերության ժամանակ հավանական բարդությունների ռիսկը, ինչպես նաև հետագայում երկրորդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը:
Հայաստանում չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է, որով պայմանավորված է այդ հիվանդություններից մահացության և հիվանդացության ցուցանիշների կայուն և ամենամյա աճը: Համաձայն վիճակագրական տվյալների`շաքարային դիաբետով հիվանդ է 67724 մարդ, որը 1990 թվականի տվյալների համեմատ աճել է մոտ 2 անդամ (35500 դեպք):
Յուրաքանչյուր տարի արձանագրվում է հիվանդացության ավելի քան 8500 նոր դեպք: Դեպքերի 82%-ը գրանցվել են 2–րդ տիպի շաքարային դիաբետից, որը կարելի է կանխարգելել:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...