15:32 14.11.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի`«ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով «կեղծ նախաձեռնությունը»: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ակնհայտ է և անհերքելի փաստ, որ 27 տարի Հայաստանի Հանրապետությունում գործել է կուսակցապետություն: Այս կուսակցապետությունը կրկնել է Կոմունիստական կուսակցության արատավոր ավանդույթը` քաղաքական դաշտի և պետական իշխանության բոլոր գործառույթների մենաշնորհումը:
1995 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը և սահմանադիր օրենքները բացառել են Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական համակարգի գործունեությունը` դատական համակարգը ենթակա դարձնելով գործադիր իշխանությանը: Արցախցիներին արգելել են օգտվել ընտրական իրավունքից և միլիոնավոր հայերի չեն տրամադրել երկքաղաքացիություն: Դյուրին պայմաններ են ստեղծել քրեաօլիգարխիայի առաջացման համար:
2005 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը և սահմանադիր օրենքները չվերացրեցին գործադիր իշխանության ենթակայության տակ գտնվող դատական համակարգի անկախ գործունեության համար երաշխիք հանդիսացող իրավական արգելքները (դատավորների ուղղակի, որոշակի ժամկետով, պարբերական ընտրություններ` նրանց գործունեության սոցիալական երաշխիքների տրամադրմամբ): Արցախցիներին և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին չվերադարձրեցին ընտրելու և ընտրվելու իրավունքը: Լիարժեքորեն ապահովեցին քրեաօլիգարխիայի ինստիտուցիոնալ ներկայությունը խորհրդարանում և կառավարությունում:
2015 թվականին կեղծիքով ընդունված ՀՀ Սահմանադրությունը և սահմանադիր օրենքներն ապահովում են 100 տոկոսով վերահսկվող քաղաքական մենաշնորհը և միլիոնավոր քաղաքացիների (արցախցիներին, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիներին և բազմաքաղաքացիներին) դուրս են թողնում ազգային քաղաքական կյանքում քաղաքական իրավունքների իրացումից: Այս իրավական կառուցվածքը բացառում է անկախ դատական համակարգի ներդնումը, բազմակարծիք խորհրդարան ձևավորելու և պետության առջև առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու հնարավորությունը:
2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Համահայկական Մեծ Ընդվզումը չվերածվեց Հայկական Մեծ Հեղափոխության: Քառորդդարյա ավտորիտար համակարգին իրավա-քաղաքական դատապարտման գնահատական չտրվեց:
Մրցունակ և արդյունավետ պետական համակարգի ներդրման վերաբերյալ իրավական հայեցակարգ չընդունվեց:
27-ամյա ավտորիտար համակարգում տեղի ունեցած վերադասավորումները և անվանափոխությունները չեն կարող երաշխավորել արդար, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրական իրավունքի իրացում:
Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման` նմանակման (իմիտացիայի) պայմաններում, այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրություններ» անվանվող քաղաքական պայքարն ի սկզբանե ձախողված է:
Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման սցենար մշակողների կողմից սահմանված կանոններով «խորհրդարանական ընտրությունների» անվան տակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ միջոցառմանը մասնակցելը, որպես քաղաքական միավոր, ոչ միայն հնարավորություն չի ընձեռելու տապալել ավտորիտարիզմը և ներդնել ժողովրդավարական համակարգ, այլև ընդհակառակը` նպաստելու է ավտորիտար ռեժիմի թարմացմանը և լիցքավորմանը:
Ավտորիտարիզմի կյանքի երկարաձգումն ապահովող քրեաօլիգարխիկ համակարգի կանոնները, այն է` ՀՀ Ազգային ժողովում կայուն մեծամասնության սահմանումը, խորհրդարան անցնելու համար բազմակարծություն չապահովող բարձր տոկոսային շեմը (կուսակցությունների համար՝ 5 տոկոս, դաշինքների համար՝ 7 տոկոս), ռեյտինգային համակարգը, արցախցիների և Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների համար ընտրական իրավունքի իրացման բացակայությունը, բազմակի քաղաքացիություն ունեցող անձանց համար ընտրական իրավունքի իրացման արգելքը, քրեաօլիգարխիան ներկայացնող կուսակցությունների մասնակցության ապահովումը, կեղծարարության երաշխավոր՝ ՀՀ ԿԸՀ գործունեությունը և ընտրարշավի անցկացման համար ստեղծած բացառիկ անհավասար պայմաններն անարդյունավետ են դարձնում քաղաքական պայքարն այս ձևաչափով:
Հաշվի առնելով վերը թվարկվածը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրում է.
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համոզված է.
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, գիտակցելով, որ Մեծ Միջին Արևելքում աշխարհաքաղաքական օրակարգի բանեցումն ուղղակի առնչվում է հայկական ազգային շահի հետ, ինչը պահանջում է ազգային լայն ներառող համախմբում (կոնսոլիդացիա), որի համար նվազագույն անհրաժեշտ պայման է համարում. արդի Հայկական պետականությունում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու և պատերազմը հաղթելու հարցերում Արցախի վերամիավորման իրավական վերահաստատում (հանրաքվեի անցկացում) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ձևավորում (հիմնադրում) հայ ազգի բոլոր հատվածների ներկայացուցիչների կողմից, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և բազմաքաղաքացիություն, պարզ համամասնական ընտրակարգով և նվազագույնը 2 տոկոս անցողիկ շեմով:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող՝ «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում հանրությանը` պայքարել հանուն հայ ազգի բոլոր հատվածների ընտրական իրավունքի իրացման և հայ ազգի քաղաքական մանդատի վերականգնման՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր Հայկական պետականության իրավազորության տարածքի ներքո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններ անվան տակ կեղծիքը և հայտարարում, որ շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը»:
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:35 05.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածի մասինԻսրայելի բանակը նոր հարձակում է սկսել հարավային Լիբանանի վրա, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա հայտարարության համաձայն՝ հարձակման նպատակն էր վերացնել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների անդամին։ Հարվածը հասցվել է հարավային Լիբանանի Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասում։ Լուծարված ռադիկալի անունը, մասնագիտությունը կամ պաշտոնը չեն նշվում։ ...
09:33 05.08.2025
Կդադարեցվի Լենինգրադյանի որոշ շենքերի եւ տների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 5-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Լենինգրադյան 21/13-23/7, 31-31/9 շենքերի, 21/10-31/5 տների ջրամատակարարումը: ...
09:24 05.08.2025
Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելայի տնտեսությունը զարգանում էՎենեսուելայի տնտեսությունը Հարավային Ամերիկայում ցուցաբերում է ամենաբարձր աճի տեմպը՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին աճելով 7.71%-ով, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Վենեսուելան շարունակում է առաջատար լինել Հարավային Ամերիկայում աճի տեմպերով։ Առաջին եռամսյակի արդյունքներով աճը կազմել է 9%, երկրորդ եռամսյակում՝ 6.65%։ Սա թույլ է տալիս գնահատել իրական ՀՆԱ-ի նախնական աճը տարվա առաջին կեսին 7.71%», – […] ...
09:15 05.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մի քանի փոփոխություններ կատարել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի ինտերիերում, այդ թվում՝ ավելացնել ավելի շատ ոսկեգույն զարդարանք, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Մասնավորապես, Օվալաձև աշխատասենյակի առաստաղին կավելացվի լրացուցիչ ոսկեզօծ զարդարանք։ Ինչպես նշվում է, ամերիկացի առաջնորդի գրասենյակում ներկայումս ընթանում են տարեկան պլանային վերանորոգման աշխատանքներ, և սպասվում է, որ […] ...
09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...