Պաշտոնը կամ մանդատը չէ իմ և ժողովրդի կապը, այլ սերն ու նվիրումը. Արգամ Աբրահամյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Պաշտոնը կամ մանդատը չէ իմ և ժողովրդի կապը, այլ սերն ու նվիրումը. Արգամ Աբրահամյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

18:23 14.11.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որոշում է կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

«Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին։
Համարում եմ, որ այս փուլում շատ ավելի մեծ դերակատարություն կարող եմ ստանձնել հայրենի մարզի ու մեր հայրենիքի տնտեսական մարտահրավերներին դիմակայելու, տնտեսական զարգացման նախաձեռնություններ առաջ տանելու հարցում։

Ծրագրերն ու գաղափարները, որոնք սկսել եմ կյանքի կոչել դեռ Արտաշատի քաղաքապետ լինելու ժամանակահատվածից, այս ընթացքում, ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են ու հաստատ էլի կավելանան։

Բայց չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պատգամավոր դառնալու հնարավորությունից ամենևին չի նշանակում, որ ես կտրելու եմ կապը՝ միշտ իմ թիկունքին կանգնած արտաշատցիներից ու Արարատի մարզի բնակիչներից, այլ հակառակը՝ էլ ավելի մեծ ջանքերով ու նվիրումով եմ աջակցելու և կանգնելու իմ հայրենակիցների կողքին՝ ուժերիս ներածին չափով ծառայելու իմ ժողովրդին։

Պաշտոնը կամ մանդատը չէ իմ և ժողովրդի կապը, այլ սերն ու նվիրումը, հարգանքն ու պատասխանատվությունը, որն իմ և իմ հայրենակիցների միջև միշտ եղել է փոխադարձ, որի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը, իմ սիրելի հայրենակիցներ»,- ասված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP