16:08 15.11.2018
Սաուդյան Արաբիայի դատախազները մահապատիժ են պահանջում ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության մեղավորներից 5-ի նկատմամբ, հայտնում է CNN-ը:
Դատախազությունը հայտնել է, որ սպանության գործով մեղադրվում է 11 անձ: Մահապատիժ պահանջվում է նրանցից 5-ի նկատմամբ, քանի որ նրանք անմիջականորեն ներգրավված են եղել «ոճրագործությունը պատվիրելու և այն իրականացնելու գործում»:
Սաուդյան Արաբիան լրագրողի մահվան վերաբերյալ տարբեր վարկածներ էր ներկայացնում: Այն բանից հետո, երբ թագավորությունն ընդունեց, որ Խաշըգջին սպանվել է Ստամբուլում գտնվող հյուպատոսարանի շենքում, աշխատանքից հեռացվեցին 5 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանի մամուլի ծառայության ղեկավարը և սաուդյան հետախուզական ծառայության փոխտնօրենը:
Հիշեցնենք, Washington Post-ի լրագրող Ջեմալ Խաշըգջին, որը քննադատական հոդվածներ էր գրում Սաուդյան Արաբիայի իշխանությունների վերաբերյալ, հոկտեմբերի 2-ին մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան առաջիկա ամուսնության համար փաստաթղթեր ստանալու նպատակով: Լրագրողին հյուպատոսարանում սպանել էին, մարմինը մասնատել և ոչնչացրել:
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...