16:12 15.11.2018
Խորհրդարանում այսօր լրագրողները փորձել են պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիտալի Բալասանյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ ընտրություններից հետո ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք է կնքվելու.
«Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը շատ հստակ է՝ էն ինչ-որ խոսվում է, թեկուզ անուղղակի, այսօր տարբեր միջազգային փորձագետների կողմից՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», մեզ համար անընդունելի է և կտրականապես մերժելի: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ ղարաբաղյան հարցի լուծման հիմքը պատճառների վերացումն է: Իսկ պատճառները վերացնելու համար Ադրբեջանը նախ և առաջ պետք է ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-ասե լ է Շարմազանովը:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ադրբեջանը պետք է ճանաչի, որ ԼՂՀ ժողովուրդն է հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը:
«Այլ կարծիք լինել չի կարող, Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Սա փաստ է»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ կտրականապես անընդունելի են համարում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը:
Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական դաշինքին, ապա Շարմազանովի խոսքերով` նման ծրագիր եղել է դեռ Ապրիլյան պատերազմից հետո: Դա նախ առաջարկել է ՀՅԴ-ն, ապա ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանը հանձնարարություններ է տվել դրա առնչությամբ.
«Երբ որ կգա ժամանակը, դրա անհրաժեշտությունը լինի, մենք կխոսենք: Մենք տեսնում ենք շատ լուջ մարտահրավերներ ոչ միայն ազգային անվտանգության, արժեքային համակարգի, այլ նախ և առաջ ղարաբաղյան հիմնահարցում որոշակի ստորջրյա հոսանքներ»,- հավելել է Շարմազանովը:
Ըստ ԱԺ ներկայիս փոխնախագահի՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրությանը՝ հիմքում դնելով այն, որ Արցախի հիմնահարցում միակողմանի զիջում չլինի: Ըստ Շարմազանովի՝ սա ամենևին չի նշանակում, թե ինքն ասում է, որ ներկայիս իշխանությունը գնում է զիջումների.
«Ամենևին, մենք նման դիշովի պոպուլիզմով չենք զբաղվում: Մենք պարզապես ասում ենք, որ կա լուրջ մարտահրավեր և անելու ենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք արցախյան հարցում որևէ անցանկալի զարգացում: Մենք նաև դեմ ենք այն դիրքորոշմանը, թե Արցախի ժողովուրդը թող որոշի՝ ինչ ուզում է, ո՛չ, սա կնշանակի Արցախին միայնակ թողել մարտահրավերներին դեմ հանդիման: Մենք իրավունք չունենք միայնակ թողել Արցախի ժողովրդին, պետք է շարունակենք լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասել է Շարմազանովը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...