Մեկնարկում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Մեկնարկում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը

20:56 15.11.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության  վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին: Հանդիպմանը մասնակցել են  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը,  ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը  սկսում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայնքներում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության և ներառականության, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացման միջոցով:

Մեհրնազ Մուստավաֆին շնորհակալություն  հայտնելով  հանդիպման  համար` հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի, ՀՀ կառավարության և համայնքների հետ սերտ համագործակցությամբ ծրագիրը կունենա իր նախանշած արդյունքները` բնակչության կոնկրետ կարիքների և խոցելիության բացահայտման միջոցով բարելավել մարդկային և պարենային անվտանգության մակարդակը:Կարևորվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դերակատարությունը` որպես ծրագրի գործընկեր պետական կառույց:

Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին`կարևոր է  համարել համայնքների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրի նախանշած  նպատակը  և նշել, որ ընտրված  մարզերը խոցելի են արտագաղթի, աղքատության բարձր մակարդակի, անվտանգության առումներով, և այս խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն առաջնահերթ են  ՀՀ կառավարության համար:

Փոխնախարարը վստահեցրել, որ նախարարությունը, որպես գործընկեր կառույց, կանի հնարավորն այն արդյունավետ իրականացնելու համար:

Նշենք, որ  ՄԱԿ-ի մարդկային անվտանգության ֆոնդի կողմից  ֆինանսավորվող «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրն իրականացվելու է    ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP