20:09 16.11.2018
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Համաներման մասին օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 6-ից մտավ ուժի մեջ:
Համաներումը հատուկ կետ է նախատեսել 2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար, որոնք այժմ երեք վարույթով քննվող քրեական գործի շրջանակում ամբաստանյալի կարգավիճակում են, սակայն օրենքը նախատեսում է, որ համաներումը նրանց նկատմամբ կարող է կիրառվել այն պայմանով, «եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և /կամ/ ֆիզիկական վնաս կրած տուժողները»:
Նույն օրենքի 11.3-րդ կետով սահմանվում է, որ «նկարագրված հանցագործությունների արդյունքում պատճաված նյութական վնասի հարցը կարող է լուծվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»: Պարզ ասած՝ տուժողները կարող են քաղաքացիական հայց ներկայացնել դատարան «Սասնա ծռեր»-ի դեմ: Առաջին հայացքից հասկանալի է, որ համաներումը՝ համաներում, սակայն չի կարելի անտեսել նաև տուժողների իրավունքները: Միևնույն ժամանակ, խնդիրն այն է, որ նույն պայմանը դրված չէ համաներմամբ պատժից ազատվող մյուս դատապարտյալների կամ ամբաստանյալների նկատմամբ:
Մինչդեռ ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ ի սկզբանե կառավարությունը ներկայացրել էր օրենքի մեկ այլ նախագծի ոչ պաշտոնական տեքստ, որում հաշվի էին առնվում համաներմամբ ազատվող բոլոր մեղադրյալների, ամբաստանյալների ու դատապարտյալների գործողություններից տուժածների իրավունքները: Նրանք ունեին քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորություն: Եթե այդպիսի հայց ներկայացնեին, ապա համաներումը չէր կիրառվելու:
«Սասնա ծռեր»-ին տրվել էր արտոնություն, անգամ եթե տուժողները քաղաքացիական հայց ներկայացնեին, ամբաստանյալները կարող էին ազատվել պատժի հետագա կրումից, իսկ հայցն արդեն առանձին ընթացակարգով կքննվեր՝ չխանգարելով նրանց ազատությանը: Հետո արդեն օրենքի վերջնական նախագծում քաղաքացիական հայց ներկայացնելու պահանջը խմբագրվեց:
«Մնացած բոլոր հանցագործություններից տուժած անձանց իրավունքները անտեսվել են, սակայն մնացել են միայն «Սասնա ծռերը»: Նրանց մասով այդ կետը չի վերացել, այսինքն՝ մնացած բոլոր հանցագործությունների մասով տուժողների որևէ իրավունք հաշվի չի առնվել,«Սասնա ծռերի» մասով, չգիտես ինչու, այդ ձևակերպումը մնացել է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
«Նրանք, ովքեր նյութական վնաս են կրել հանցագործության հետևանքով, քաղաքացիական հայցով կարող են պահանջել փոխհատուցում: Դա կարող է նաև իրականացվել քրեական դատավարության նույն վարույթի շրջանակներում կամ առանձին քաղաքացիական հայցով, եթե նրանց նկատմամբ կիրառվի համաներում»,- պարզաբանեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Քաղաքացիական հայցի պահանջ կարող են ունենալ այն տուժողները, որոնց առողջությանը վնաս է հասցվել, նյութական կամ գույքային վնաս են կրել: Հասկանալի է, որ քաղաքացիական հայցը ենթադրում է նաև գույքային պահանջ և դրամական փոխհատուցում՝ առողջությանը պատճառված վնասի համար:
Տվյալ դեպքում գործով տուժող են ճանաչվել ՀՀ ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը: Նրանք կարող են այդ վնասի հատուցման պահանջով դիմել քաղաքացիական դատարան:
Առայժմ այդպիսի քաղաքացիական հայց չի ներկայացրել ոչ մի տուժող, ասում են փաստաբանները: Տուժողները դա կարող են անել ցանկացած պահի, քանի դեռ դատարանը չի հեռացել խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 17 ին, զինված հարձակումից հետո, ոստիկանությունը գրոհով փորձել էր հետ վերցնել գրավված ՊՊԾ գունդը, որի ժամանակ 4 հոգի ստացել էր հրազենային վնասվածք:
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհվել էր 3 ոստիկան: Բախումների հետևանքով վնասվածքներ էին ստացել «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամներ՝ Աշոտ Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Պավլիկ Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը:
Ի թիվս այլ պատանդների՝ ՊՊԾ գնդում պահվել են նաև ներկայիս ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Զինված խմբի անդամներն այրել էին գնդի տարածքում գտնվող երեք ավտոմեքենա, իսկ գնդից դուրս՝ ոստիկանության և երթ անցկացնող ցուցարարների միջև բախումների հետևանքով ավելի քան 6 տասնյակ մարդ վնասվածքներ էր ստացել: 16-ամյա մի տղայի աչքը բժիշկները չկարողացան փրկել: Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման կիզակետում հայտնվել էին նաև լրագրողներ: 12 լրագրողի նկատմամբ բռնություն էր կիրառվել: Կային նաև վիրավորներ:
Այժմ երեք վարույթով քննվող քրեական գործով անցնող 31 ամբաստանյալներին առաջադրված են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 21 հոդվածներով: Համաներումը չի տարածվում միայն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով /սպանություն/ ընթացող քննության վրա:
Այդ մեղադրանքն առաջադրված է ամբաստանյալներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին:
Հիշեցնենք՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ զոհված ոստիկաններից երկուսի` Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել նաև բութ առարկայով հասցված վնասվածքներ, իսկ գնդի գրավման ժամանակ զոհված ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող և միջանցիկ վնասվածքից:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...