18:55 16.11.2018
Ներկա պահին հրապարակված ցուցակում քաղաքական ուժերի հերթականությունը պայմանական է, քանի որ հետագայում հիմնական հերթականությունը որոշվելու է վիճակահանությամբ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հրապարակված ցուցակների շարքում ինչու է «Իմ քայլ»-ն առաջին տեղում:
«Այս փուլում մենք ընդամենը ստացել ենք փաստաթղթեր, և կայքում դեռևս հրապարակված է տեղեկատվություն, թե ովքեր են ներկայացրել իրենց փաստաթղթերը: Բացառապես հերթականությունը պայմանական է, որովհետև դրանից հետո դեռ տեղի է ունենալու գրանցման գործընթաց, այնուհետև դրանից հետո տեղի է ունենալու համարների բաշխման գործընթաց: Այսինքն` այստեղ որևէ խնդիր այդ առումով առկա չէ»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:
Հարցին, թե տարածքային ընտրատեղամասերում առաջադրված թեկնածուն հրաժարվի մասնակցել ընտրություններին, արդյո՞ք քաղաքական ուժն իրավունք ունի նրան փոխարինել մեկ այլ ներկայացուցչով՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանել է, որ մեկ կամ երկու անձի հետ կապված ինչ-ինչ խնդիրները կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու կամ գրանցումը մերժելու հիմք չեն լինելու:
«Այս պահին այդ ցուցակները, երբ արդեն մենք մտնում ենք գրանցման փուլ, դրանց հետ կապված փոփոխությունների հնարավորություն օրենքը չի նախատեսում, սակայն օրենքը նախատեսում է մեխանիզմներ, որ, եթե, օրինակ՝ ինչ-ինչ պատճառներով, ասեք որևէ մեկ տարածքում, ենթադրենք, ինչ-որ մեկ անձի հետ առաջանում է գրանցման խնդիր, ապա այդ անհամապատասխանությունը, եթե առաջանում է առաջադրման փաստաթղթերը ներկայացնելուց հետո, օրենսդրությունն ամրագրել է, որ օրինակ՝ մեկ-երկու անձի նման փոփոխությունները չեն կարող հիմք լինել գրանցումը մերժելու»,- ասել է ԿԸՀ նախագահը:
Նա ասել է, որ փոխարինում, որպես այդպիսին, նախատեսված չէ: Օրենսդրությունը նման դեպքերի համար նախատեսել է այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս պահպանել քաղաքական ուժի գրանցման ու ընտրությունների մասնակցության հնարավորությունը:
«Օրինակ՝ տարածքային ընտրացուցակի համար նախատեսված է 5 թեկնածու: Եթե առաջադրման փաստաթղթերը ներկայացնելուց հետո, օրինակ՝ թեկնածուներից մեկն ինչ-ինչ պատճառներով, դուրս է գալիս ընտրապայքարից, որպեսզի դա չանդրադառնա կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վրա: Հակառակ պարագայում, իհարկե, կլիներ շատ անտրամաբանական, որովհետև կուսակցությունները շատ դեպքերում ներկայացնում են նվազագույն թվով, օրինակ՝ թեկնածուներ այս կամ այն տարածքում, և ցանկացած մեկ թեկնածուի, օրինակ՝ հնարավոր ինքնաբացարկը և այլն, եթե ունենար ազդեցություն, ապա կարծում եմ, որ դա կլիներ խիստ անողջամիտ մոտեցում, որովհետև ցանկացած պարագայում մի ամբողջ կուսակցության ճակատագիր է՝ ընտրությունների մասնակցության, կդրվեր կախման մեջ՝ այս կամ այն թեկնածուի հնարավոր վարքագծից»,- ասել է նա:
Նա հայտարարել է, որ օրենսդրության կանոնակարգումները կառուցողական են, և կուսակցություններն այս դեպքում ունեն իրավական «բավականին լայն պաշտպանվածություն»:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
15:50 08.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնըՎաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...