09:50 17.11.2018
Նոյեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին Քրեական հետախուզության և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ղեկավարներն ու օպերատիվ անձնակազմերը:
Վալերիյ Օսիպյանն, անդրադառնալով ծառայության հրատապ ու ռազմավարական խնդիրներին, ընդգծեց, որ նրանք ոստիկանության առանցքային ստորաբաժանումներից են, որոնց արդյունավետ ծառայությամբ է պայմանավորված հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների և գործունեության այլ ուղղությունների արդյունավետությունը:
Ոստիկանության պետը պահանջեց անզիջում լինել հանցավոորւթյան ցանկացած դրսևորման, հատկապես կոռուպցիոն, հանրային համակեցության կանոնների խախտման, քաղաքացու իրավունքների, կյանքի և առողջության, գույքի անձեռնմխելիության հանդեպ ոտնձգության երևույթների դեմ պայքարում:
Ծառայությունների ամենօրյա խնդիրների առարկայական քննարկումից հետո Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության դերն առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում: Կարևորվեց քրեածին իրավիճակի կայունության պահպանման, քրեական հակումներ ունեցող տարրերի` ընտրական գործընթացներին միջամտելու հնարավորության բացառման, կրիմինալ իրավիճակն ամենօրյա աշխատանքով վերհսկելի պահելու անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետը պահանջ դրեց լինել հետևողական և արմատախիլ անել ընտրակաշառքի ցանկացած փորձ, ցանկացած ընրախախտում, այսպես կոչված, թաղային հեղինակությունների ցանկացած ինքնադրսևորում, կանխել սեփական անձը օրենքից վեր դասելու և հանրությանը պարտադրելու ցանկացած հնարավորություն: Բոլորը և բոլոր իրավիճակներում պետք է հավասար լինեն օրենքի առաջ, ու դրա կարևոր երաշխավորներից մեկը ոստիկանությունն է:
Վալերիյ Օսիպյանն անդարադարձավ նաև Ամանորի ու Ծննդյան տոների նախատոնական և բուն տոնական շրջանում ոստիկանության աշխատանքի առանձնահատկություններին` նշելով, որ այդ ընթացքում, որպես կանոն, նկատվում է քրեածին դրսևորումների աշխուժացում:
Ոստիկանության պետն առանձնացրեց խնդիրներն ու ուղղությունները, որոնք առաջնահերթ են լինելու այդ շրջանում ու կարգադրեց լիարժեք իրականացնել բացատրական, կանխարգելիչ և բացահայտման աշխատնքներ` օրինախախտման դեպքերը բացառելու համար: Ընդգծվեց, որ ոստիկանության ծառայողների ցանկացած թերացում կարժանանա համարժեք գնահատականի ու պատասխանատվության:
Ամփոփելով խորհրդակցությունը` Վալերիյ Օսիպյանը կրկին հիշեցրեց ծառայությունների ներկայացուցիչներին իրենց աշխատանքի առանցքային նշանակության մասին և պահանջեց բացարձակ պրոֆեսիոնալ ու նվիրյալ աշխատանք` հասարակության ակնկալիքներն արդարացնելու, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանն էլ ավելի բարձրացնելու համար:
Խորհրդակցության ավարտին համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...