Ներկերի արտադրություն Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական կենտրոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Ներկերի արտադրություն Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական կենտրոնում

21:51 17.11.2018

Երկար տարիների պարապուրդից հետո շատ  փոքր ծավալներով սկսել է աշխատել Հայաստանի կույրերի միավորման Գյումրու ուսումնաարտադրական կենտրոնը: Նախկինում ստվարաթղթերի արտադրություն ունեին, այն փակվեց: Այժմ  նոր, բայց այլ պրոֆիլի աշխատանք են սկսել: Ներկանյութեր են արտադրում: Բնական հումքով, առանց քիմիական բաղադրության գուաշները, ջրաներկերը, յուղաներկերն ու ակրիլները գեղանկարչության մեջ կիրառելու հեռանկար ունեն։
Փոքր սենյակում, քիչ  ծավալներով նկարչական ներկերի արտադրությունը մեկ ամիս է՝ սկսված է: Շիրակի մարզի մեղվաբույծներից գնված մեղրամոմից ստանում են վազելինային մածուկ, իսկ  տարբեր մարզերից բերված քարերից՝  գունանյութերի փոշիներ: Սրանք թեև միակ հումքը չեն, բայց կարևոր են այլ ներկանյութերի կիրառմամբ գուաշներ, ջրաներկեր, յուղաներկեր ու ակրիլներ արտադրելու համար։
Ներկերի ու գեղանկարչության մեջ կիրառվող մյուս նյութերի ստացման համար արտադրամասում կա ընդամենը  երկու խառնիչ և մեկ հարիչ: Դրանցով հնարավոր է ստանալ 10 կգ ներկ: Սարքավորումները ավելացնելու դեպքում արտադրանքը  կարելի է կրկնապատկել, անգամ եռապատկել: Ներկա ծավալներից ելնելով՝ առայժմ աշխատում է տեսողական խնդիրներ ունեցող երկու բանվոր: Նրանց հիմնական գործը կապված է ներկանյութերի պարկուճավորման ու պիտակավորման հետ:
 
Բնական հումքով արտադրվում է 6-12 գույն և հիմնականում այն գունատեսակներն են, որոնք ավելի շատ են նկարիչները կիրառում: Քիչ արտադրության պատճառով դեռ վաճառքում չկան: Կույրերի միավորման ուսումնաարտադրական  ընկերությունը վարկային միջոցներով է մեկնարկը սկսել՝ առանց սուբսիդավորման: Եղած սարքերով հնարավոր է եղել փոքր ծավալի արտադրություն կազմակերպել: Ներկանյութերի լաբորատոր ստուգումների սենյակ չունեն, բայց ներկանյութերը փորձաքննություն անցել են պրակտիկ կիրառմամբ: Որակի մասին կա նկարիչների միության եզրակացությունը, իսկ բազմերանգությունը կարելի է տեսնել նկարում:
  Կենտրոնի շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս ոչ միայն ներկերի, այլև պրոֆիլի աշխատանքներ կատարել: Տարիներ առաջ ստվարաթուղթ էին արտադրում: Պահանջարկի բացակայության պատճառով փակվեց: Շենքը վթարային է ու շատ խոնավ: Երկրորդ հարկում խոնավությունից փչանում են բրալյան գրքերը, որոնք դժվար է գտնել Հանրապետությունում: Տեսողական խնդիրներ ունեցող 250 անձինք են հաշվառված կույրերի միավորուում, մեծ մասն աշխատունակ է, բայց  այժմ անգործ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP