17:10 19.11.2018
Ռուսաստանում նոր քրեական գործ է հարուցվել Hermitage Capital հիմնադրամի ղեկավար, միջազգային ֆինանսիստ Ուիլյամ Բրաուդերի դեմ, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: ՌԴ գլխավոր դատախազի խորհրդատու Նիկոլայ Ատմոնևը հայտարարել է, որ նրան մեղադրում են հանցավոր խումբ կազմելու մեջ: Առաջիկայում Մոսկվան մտադիր է գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել:
Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ Կիպրոսում, Լատվիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում բացահայտվել են ընկերություններ և վարկային կազմակերպություններ, որոնց միջոցով Բրաուդերի հաշվին է փոխանցվել կամ կանխիկացվել հարյուր միլիոնավոր ԱՄՆ դոլար:
ՌԴ գլխավոր դատախազությունը հավանական է համարում, որ աուդիտոր Սերգեյ Մագնիտսկուն սպանել են Բրաուդերի հրամանով: Ատմոնևի խոսքերով՝ Բրաուդերը շահագրգռված էր սպանել Մագնիտսկուն, որպեսզի խուսափի բացահայտվելուց: Այս վարկածը հաստատում է նաև Մագնիտսկու հետ նույն խցում գտնվող լրագրող Օլեգ Լուրյեն:
Ըստ դատախազության՝ Մագնիտսկուն և Բրաուդերի հանցագործությունների մյուս հանցակիցներին կարող էին թունավորել «ալյումինի միացությամբ քիմիական նյութերով», որոնք նրանց մոտ սրտի և լյարդի անբավարարություն էին առաջացրել:
«Սկզբում Հասանովի, Կուրոչկինի և Մագնիտսկու մահը դիտարկվում էր որպես բնական մահ, իսկ Կորոբեյնիկովի մահը՝ դժբախտ պատահար: Սակայն հետագայում տվյալներ են ստացվել, որոնք ցույց են տալիս նրանց մահվան բռնի բնույթը», – ասել են գերատեսչությունում:
ՌԴ քննչական կոմիտեն գործ է հարուցել Բրաուդերի հանցակիցների՝ Վալերի Կուրոչկինի, Օկտայ Հասանովի, Սերգեյ Կորոբեյնիկովի սպանության առթիվ:
Վիլյամ Բրաուդերը աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու նախկին գործատուն էր: Մոսկվայի բանտերից մեկում Մագնիտսկու մահը միջազգային լայն արձագանք է ստացել:
Մագնիտսկին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման հարկային խարդախություններ անելու համար՝ օգտագործելով ընկերություններ, որոնք գտնվում էին Hermitage Capital-ի ենթակայության տակ:
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...