18:47 19.11.2018
Ժողովրդական թատրոնի հիման վրա 1935 թվականին Կամո քաղաքում (ներկայում Գավառ) հիմնվեց պետական թատրոն, որը 1959 թվականին անվանակոչվեց Լևոն Քալանթարի անունով: Արդեն 1990-ականներին թատրոնի շենքն անմխիթար վիճակում էր, 2000-ականների կեսերից այն համարվում էր վթարային, ուստի որոշվեց թատրոնի համար կառուցել նոր շենք: 2011 թվականին սկսվեց շինարարությունը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերանորոգումից հետո Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնն այսօր իր դռները բացեց հանդիսատեսի առջև:
«Շուրջ 135 տարվա պատմություն ունեցող թատրոնի համար մեծ պատիվ է ունենալ այսպիսի շքեղ շենք, որի կամարների տակ թատերասեր հասարակությունը կշարունակի ստանալ իր հոգևոր սնունդն ու կբավարարի իր գեղագիտական պահանջը: Այս գեղեցիկ ու լուսավոր շենքում հանդիսատեսը կրկին անհամբեր կսպասի վարագույրի բացվելուն, որպեսզի հաղորդակցվի այն հրաշալի կախարդանքին, որը կոչվում է թատրոն»,- բացման հանդիսավոր արարողությանն ասել է թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը:
«Պատմում են, որ այս թատրոնի շենքը կառուցելու համար տեղացիները ժամանակին նույնիսկ շշեր են հանձնել, որպեսզի կարողանան գումար հավաքել: Չգիտեմ՝ որքանով է խոսքից խոսք փոխանցվող այս պատմությունը համապատասխանում իրականությանը, բայց դրա մեջ կա մարզում անպայման թատրոն ունենալու խանդավառության, մեծ նվիրումի գաղափարը: Չնայած Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ չէ, բայց մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել երկու ծրագրի շուրջ, որոնք իրականացնելու ենք մինչև տարեվերջ:
Խորապես հավատում եմ, որ համայնքներում մարդկանց կյանքի որակական փոփոխությունը մեծապես կախված է նաև մշակութային կյանքի ակտիվացումից:Արվեստն ու մշակույթն այն տիրույթն են, որոնք մեզ դուրս են բերում ընկճված հոգեվիճակից, որոնք մեզ երջանկության զգացում են պարգևում ու մղում աշխատելու և արարելու»,- իր ելույթում ասել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ նաև վստահություն հայտնելով, որ թատրոնի վերագործարկումը նոր երանգ է մտցնելու Գեղարքունիքի մարզի մշակութային կյանքում:
https://www.facebook.com/ARMMINCULT/posts/1894834147237542?__xts__[0]=68.ARAe6guX10B9J2RJOHsXJ6vOfl2UrALEZki_QuuEW6wMnoQxcpPkCYh0SI3Ty66KqlwMbwOQFmBA1_6zpWpsZIFXwjnQPWevQYVbZTg78hdnKearl80eOIP6v35AJOc0YkNnEPO_g4goC7UCRlv2isgfvTOSaCdBHjvjrX0TGrplJFABQX31f0kjeEWT4z771HDhUYAUC8FMFcEXcwry6xiQjIiyLNB7nlkXmVA6yiHb6cbh5RRKe06h722XHLa8N284nW8g_2nb6RjaPyWNN4olvLj93iiLyuYtft996a30_bM-pDETqFcBamZvj-VM7tNxhFuU7cfyqDsdJt1iMMRR-A&__tn__=-R
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...