16:27 20.11.2018
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է ընդամենը 2 հաղորդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Ընդ որում, այդ մարդիկ մահացել են այլ պետությունում, և այդ տեղեկատվությունը մեզ հասու չէր: Այդ ժամանակ էլ, հիմա էլ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծվել էր համապատասխան հանձնախումբ, տեղերում տրվել էին հստակ հանձնարարականներ, կատարվում էին բնակարաններ այցելություններ: Հետաքրքիր թվաբանական վերլուծություն ներկայացնեմ ձեզ. Երևանի ավագանու ընտրության ժամանակ մեր կողմից հայտնաբերվել էր 640-ից ավելի մահացած անձի վերաբերյալ տվյալներ»,- ասաց Բիչախչյանը:
Բիչախչյանի խոսքերով՝ թեժ գիծ ծառայության միջոցով էլ ստացվել է 6 զանգ:
«Հորդորում ենք քաղաքացիներին լինել ակտիվ, քանի որ ցուցակները բաց են, հրապարակային, ավելի լավ է հիմա ծանոթանալ: Եթե կան բարեկամներ, հարազատներ, ովքեր չպետք է լինեն ընտրողների ցուցակներում, տեղեկատվություն փոխանցեն մեզ, ի սկզբանե կանխենք հետագայում նմանատիպ հաղորդումներ ներկայացնելու և այն շահարկումները, որոնք հնարավոր է՝ կատարվեն այլ անձանց կողմից»,- ասաց նա:
Ծրագրի հեղինակ Արամ Աբրահամյանը հարցրեց՝ ինչպե՞ս եք վարվում այն դեպքում, երբ մարդը կա ցուցակում, բայց Հայաստանում 20 տարի և ավելի ժամանակ է չի բնակվում:
«Այստեղ օրենքով որևէ այլ կերպ չենք կարող վարվել, իրավասու չենք անձանց հանել ցուցակներից, քանի որ Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է ընտրողների ցուցակները վարելու մեխանիզմը: Սահմանված է հստակ մեկ կանոն, որ ընտրողների ցուցակները ձևավորվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա: Եթե անձը պետական ռեգիստրում ունի հաշվառում, դրա հիման վրա ձևավորվում են ընտրողների ցուցակներ: Եթե անձը 1 տարի, 10 տարի բացակայում է ՀՀ-ից, բայց իր հասցեն չի փոխանցել մեզ, որպեսզի մենք բազայում կատարենք հասցեափոխություն, այդ տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվում են ընտրողների ցուցակներ: Գուցե այդ օրն անձը կգա կամ չի գա ընտրության»,- ասաց նա:
17:14 16.06.2025
1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...
17:07 16.06.2025
Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:00 16.06.2025
ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկաԻսրայելը չի սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...
16:53 16.06.2025
Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստըԱզգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...
16:46 16.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Աթլետիկոյին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու գոլային փոխանցում է կատարել Խվիչա Կվարացխելիան։ Աչքի են ընկել Ֆաբիան Ռուիսն ու Վիտինյան։ B խմբում ընգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ)։ ...
16:41 16.06.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանըԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 16-ի արտահերթ նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը, որն ընթացիկ ամսվա ընթացքում քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ ըստ գերատեսչությունների: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրել է տարեկան հաշվետվության ընդհանուր ցուցանիշները: Վահե Հովհաննիսյանը, մասնավորապես, հայտնել է, որ 2024 թվականին պետական բյուջեի […] ...