13:58 21.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գերիշխող դիրքը չարաշահելու համար ՏՄՊՊՀ-ի որոշմամբ տուգանվեց 30 մլն դրամով: «Հարավկովկասյան երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով ֆինանսական մեծ վնասներ:
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի՝ «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետևանքով ֆինանսական լուրջ վնաս է պատճառվել ընկերությանը և խաթարվել դրա բնականոն գործունեությունը:
Խնդիրն այն է, որ «ԱՄ գրուպ» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղուց» ձեռք է բերել 40 երկաթուղային վագոն` դրանք հետագայում վերանորոգելու և Վրաստանում վերավաճառելու նպատակով, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ երկաթուղին հրաժարվում է իրականացնել թե՛ դրանց վերանորոգումը և թե՛ փոխադրումը՝ վագոնները փաստացի պահելով իր տիրապետության տակ:
«Քանի որ ՀՀ տարածքում երկաթուղային փոխադրում իրականացնող այլ ընկերություն չկա, հետևապես «ԱՄ գրուպը» իր տնտեսական գործունեությունը իրականացնելու համար այլընտրանք չի ունեցել, այսինքն՝ վագոնները այլ կերպ և այլ ճանապարհով Վրաստան տեղափոխումը պարզապես անհնար է:
Տեսնելով, որ տարեցտարի վագոնների կանգնած մնալու հետևանքով իմ գործունեության վնասն ավելի է մեծանում, խնդրել եմ դրանք տեղափոխել առանց վերանորոգման, որից հետո ՀԿԷ-ն պատասխանել է, որ իրեն պետք է ընդհանուր առմամբ 150 մլն դրամ վճարվի ընկերության կողմից, որը հաշվարկվել է որպես վագոնները իրենց պատկանող տարածքում կայանելու և պահպանման ծախս»,- պարզաբանեց «ԱՄ գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը:
Երկու կողմերի միջև պահպանման կամ նման այլ պարտավորությունների վերաբերյալ որևէ համաձայնություն կամ գրավոր փաստաթուղթ առկա չէ, այնուամենայնիվ, այդ պատճառաբանությամբ ՀԿԵ-ն հրաժարվել է համագործակցությունից: Երկաթուղային միակ բեռնափոխադրող ընկերության վարքագծի հետևանքով «ԱՄ գրուպը» կրել է լուրջ ֆինանսական վնասներ՝ հասնելով սնանկության:
Ֆինանսական խնդիրների պատճառով տնտեսվարողը վագոնները գրավադրել է «Արմսվիսբանկում»՝ հետագայում դրանք վաճառելու և բանկի պարտքը մարելու ակնկալիքով, սակայն «Հարավկովկասյան երկաթուղու» վարքագծի հետևանքով վագոնների վաճառքի շուրջ Վրաստանի գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվել, հետևապես անհնար է դարձել նաև բանկի վարկի մարումը և գրավադրված վագոններն անցել են բանկի տիրապետության տակ:
Բանկը ևս իր հերթին փորձել է բանակցել երկաթուղու հետ՝ վագոնները Վրաստան տեղափոխելու և վաճառելու ուղղությամբ, սակայն մերժում է ստացել:
Վերոնշյալից հետո ընդդեմ «Հարավկովկասյան երկաթուղու» ՏՄՊՊՀ է դիմել նաև «Արմսվիսբանկը», որն իր դիմում-բողոքում նշել է, որ անհասկանալի է երկաթուղու վարքագիծը, քանի որ վերջինս, ըստ էության, խոչընդոտում է իրացնել փաստացի արդեն բանկին պատկանող գույքը: Մենաշնորհային դիրք ունեցող ընկերության վարքագծի, տվյալ պարագայում գերիշխող դիրքի չարաշահման հետևանքով անհնար է դարձել «ԱՄ գրուպի» հետագա գործունեությունը, ինչն էլ հասցրել է գործող ընկերության սնանկացման:
«ՀԿ երկաթուղու» պատճառաբանությունները անհիմն են և ոչ փաստարկված: Վարչական վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ տևական ժամանակ երկաթուղին մշտապես տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է համագործակցել նախ՝ «ԱՄ գրուպի», ապա նաև «Արմսվիսբանկի» հետ՝ խոչընդոտելով տնտեսվարողների գործունեությանը և չարաշահելով իր գերիշխող դիրքը: Նախ՝ պատճառաբանել է, որ վագոնները չեն կարող տեղափոխվել առանց վերանորոգման, ապա նշել է, որ կտեղափոխվեն, սակայն առկա է պարտք, որը մարելուց հետո միայն կքննարկեն տեղափոխման հարցը, ավելի ուշ մատնանշել է վագոնների՝ բանկում գրավադրված ժամանակ դատական ակտերով առկա սահմանափակումները, որը, ըստ էության, իր գործունեությանը չի առնչվում, դիմումի ձևի թերի լրացված լինելը և այլն»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ որոշմամբ՝ «Հարավկովկասյան երկաթուղին» պայմանագրի կողմերին՝ «ԱՄ գրուպին» և «Արմսվիսբանկին», պարտադրել է նրանց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես չհիմնավորված պայմաններ, ինչը օրենքի խախտում է՝ գերիշխող դիրքի չարաշահում:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...