20:34 21.11.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները: Այսպիսով, թեկնածուների գրանցումն ավարտված է, և խորհրդարանական մանդատների համար կպայքարեն քաղաքական 11 ուժեր: Ովքե՞ր են այդ ուժերի առաջին դեմքերը:
Քվեաթերթիկներում կուսակցությունների և դաշինքների համարները որոշվել են ոչ թե ըստ այբբենական կարգի, այլ վիճակահանությամբ: Ճիշտ նույն այդ հերթականությամբ էլ ներկայացնենք քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվն ու առաջին դեմքերին:
Քվեաթերթիկում առաջինը ՀՀԿ-ն է: Համամասնական ցուցակով առաջադրված է 127 թեկնածու: Առաջին տասնյակում երկու կին կա, 2 թեկնածու էլ ունի մարզային հաշվառում, մյուսները Երևանից են: Ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը:
Կուսակցության առաջին փոխնախագահն է: Նախկինում եղել է հանրապետության նախագահի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, պաշտպանության նախարար: Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցը ավարտելով՝ ստացել է Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչում: Հանրապետականների ցուցակի առաջին համարը 43 տարեկան է:
Երկրորդը քվեաթերթիկում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է: Համամասնական ցուցակով առաջադրել է 81 թեկնածու: Առաջին տասնյակում 2 կին է ու երկու ներկայացուցիչ մարզերից:
Նորաստեղծ քաղաքական ուժի առաջին համարը Սուրեն Սահակյանն է: Տնտեսագետ է, 38 տարեկան: «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ էր, ներկայումս էլ այն գաղափարի կողմնակիցն է, որ գործարարը չպետք է ունենա խորհրդարան գալու մոտիվացիա:
Ընտրապայքարի ներգրավվող երրորդ քաղաքական ուժը ՀՅԴ-ն է: Կուսակցության համամասնական ցուցակում 152 անուն է: Առաջին տասնյակում 4-ը մարզերից են, 2-ն էլ իգական սեռի ներկայացուցիչ: Գլխավորում է ցուցակը Արմեն Ռուստամյանը:
58 տարեկան է, մասնագիտությամբ ֆիզիկոս: ԱԺ-ի ամենաստաժավոր պատգամավորներից է: Ընտրվել է 4 անգամ, իսկ վերջին 6 տարիներին գլխավորել է նաև ՀՅԴ խմբակցությունը:
Չորրորդը քվեաթերթիկում կլինի «Իմ քայլը» դաշինքը: Համամասնական ցուցակում 183 անուն է: Առաջին տասնյակում 3 կին կա, 8 թեկնածուներ ներկայացնում են Երևանը: Ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:
43 տարեկան է, մասնագիտությամբ լրագրող է: Լրագրողական գործունեությամբ զբաղվել է 1990-ականների սկզբից: 2007-ին նախաձեռնել է «Իմպիչմենտ» շարժումը: «Ելք» դաշինքի համահիմնադիրներից է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրն է: 2008-ի մարտի մեկից հետո անցել է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվել և կալանավայրում անցկացրել է երկու տարի: 2018 թվականին սկսել է «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը կարճ ժամանակահատվածում վերածվեց Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման։ Շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությամբ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ 16-րդ վարչապետը:
Հինգերորդ ուժը մանդատների համար պայքարող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: Ցուցակը 157 անունից է բաղկացած: Առաջին տասնյակում 3-ը մարզերից են, ցուցակում 3 կին կա: Այն գլխավորում է Էդմոն Մարուքյանը:
Ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: Մասնագիտությամբ փաստաբան է, փաստաբանների պալատի անդամ է, 37 տարեկան: Վերջին երկու գումարումների պատգամավոր է, 2012-ին ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, նույն տարի դարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ:
Վեցերորդը քվեաթերթիկում կլինի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը: Համամասնական ցուցակում 85 անուն կա: Առաջին տասնյակում երկուսը մարզերից են, ցուցակում 2 կին կա: Այն գլխավորում է քաղաքագիտության դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը:
Քաղաքական ուժերի առաջին դեմքերից Լևոն Շիրինյանը ամենատարեցն է: 65-ամյա քաղաքագետն արմատներով Ջավախքից է:
Ցուցակում 7-րդը ևս մի նորաստեղծ քաղաքական ուժ է: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը համամասնական ցուցակով ներկայացրել է 84 թեկնածուի անուն: Առաջին տասնյակում 4-ը մարզերից են, ցուցակում 4 կին թեկնածու կա: Այն գլխավորում է Լուսինե Հարոյանը։
Լուսինե Հարոյանը 49 տարեկան է, մասնագիտությամբ սոցիոլոգ: Հայտնի գործիչներ այս կուսակցությունում չկան, ինչն էլ Լուսինե Հարոյանը իրենց ամենամեծ առավելությունն է համարում:
«Մենք» կուսակցությունների դաշինքը կունենա 8-րդ համարը: Համամասնական ցուցակում 134 անուն է: Առաջին տասնյակում երկուսն են մարզերից, ցուցակում 3 կին կա: Այն գլխավորում է Արամ Սարգսյանը:
«Հանրապետություն» կուսակցության հիմնադիրը 57 տարեկան է: 1999-2000 թվականներին եղել է ՀՀ վարչապետը, 3-րդ և 6-րդ գումարման ԱԺ-ների պատգամավոր: 2012-ին էլ ընտրվել է ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։
9-րդը քվեաթերթիկում «Օրինաց երկիր» կուսակցությունն է: Համամասնական ցուցակում 132 թեկնածու է: Առաջին տասնյակում այստեղ մարզերից են ավելի շատ անուններ՝ 6-ը 4-ի դիմաց: Կանայք էլ առաջին տասնյակում երեքն են: Գլխավորում է ցուցակը Արթուր Բաղդասարյանը:
50 տարեկան է, իրավագիտության դոկտոր: Նախագահել է 3-րդ գումարման ԱԺ-ում, 6 տարի էլ եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2018-ին վերընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ընտրապայքար կմտնի 10-ը համարի ներքո: Համամասնական ցուցակում 174 անուն կա: Առաջին տասնյակում 4-ը մարզերից են, 2-ը՝ կին: Առաջինը ցուցակում Վարուժան Ավետիսյանն է, 48 տարեկան է:
Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժման անդամներից է: ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետը «Հիմնադիր խորհրդարան» շարժման փոխնախագահն է, 2016 թվականի «Սասնա ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է ՊՊԾ գնդի գրավման գործողություններին:
Վերջինը՝ թվով 11-րդը, քվեաթերթիկում կնշվի ԲՀԿ-ի անունը: Համամասնական ցուցակում 176 անուն է: Առաջին տասնյակում երկու կին կա, մարզերից էլ 3 անուն: Գլխավորում է ցուցակը Գագիկ Ծառուկյանը:
Հայտնի գործարար, մեծահարուստ քաղաքական գործիչը նաև այս քաղաքական ուժի հիմնադիրն է: ԱԺ պատգամավոր է 2003 թվականից: 2015 թ․-ին, սակայն, ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից: Ծառուկյանը նաև ՀԱՕԿ-ի նախագահն է: Ի դեպ, 1996 թվականին նա հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն:
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...
00:18 07.08.2025
Հայ շախմատիստների արդյունքները «Batumi Municipality Cup-2025» միջազգային մրցաշարում 7 խաղափուլից հետոՎրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող «Batumi Municipality Cup-2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդարացիայից: 7 խաղափուլից հետո «A» խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։ «B» խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը: «C» խմբում 6.5 […] ...
00:09 07.08.2025
Լուսակունք գյուղում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 6-ին, ժամը 18։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, […] ...
23:59 06.08.2025
Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի յուրաքանչյուր վարչական շրջան, անկախ տարածքից և բնակիչների թվից, պետք է ունենա հարմարավետ և բարեկարգ բակային միջավայր ՝ կանաչապատ գոտիներով և հանգստի հարմարավետ պայմաններով: Այս մասին Ֆոյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նուբարաշենում շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները։ Կկառուցվեն զրուցարաններ, հանգստի գոտիներ և կստեղծվեն ժամանակակից պայմաններ՝ երևանցիների առօրյան հարմարավետ դարձնելու համար»,-գրել է […] ...
23:57 06.08.2025
Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կրկին անհատական ծրագրով է մարզվում, հայտնում է Sport24-ը։ «Զախարյանը դեռ պատրաստ չէ, և այսօր նա ընդհանուր խմբից առանձին է մարզվել։ Տեսնենք` պատրաստ կլինի՞ շաբաթ «Բորնմութի» դեմ կայանալիք խաղին, թե՞ ոչ»,- ասել է ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Հուլիսի 28-ին նշվեց, որ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպանն ապաքինվել է վիրուսից […] ...
23:55 06.08.2025
«Scania» բեռնատարը, որը բարձված էր 24 տոննա սենդվիչ-բլոկներով, Վերին Խոտանան ճանապարհին կողաշրջվել էՕգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։Ժամը 13:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Գաբալու Հոսենգոլը, իր վարած «Scania» մակնիշի բեռնատարով, Վերին Խոտանան շրջանցող ավտոճանապարհին կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և […] ...