Իրանահայ համայնքից նոր արտագաղթ չի սպասվում. իրանահայ գործիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Իրանահայ համայնքից նոր արտագաղթ չի սպասվում. իրանահայ գործիչ

11:27 23.11.2018

Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործի դրված պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը: Իրանի հայկական համայնքը նույնպես մտահոգված է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասում է, որ մտահոգություններին զուգահեռ կա նաև եվրոպական հնարավոր աջակցությունը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին.

«Ուժի մեջ մտած տնտեսական պատժամիջոցները հավանաբար ունենալու են իրենց ազդեցությունը, մինչ այժմ էլ թեթևակի ունեցել են՝ արտարժույթի  բարձրացման, գնի բազմապատկման առումով, որն ուղղակի ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք. Իրանը, երբ պատժամիջոցների էր ենթարկվում 2015 թվականին, իր կողքին ուներ Եվրոպային, որն իր հերթին ընդդիմանում էր ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և այսօր էլ բարձրաձայնում է, ինչը կարող է օգտակար ու աջակից լինել Իրանին՝ պատժամիջոցներն ավելի թեթև տանելու առումով: Այդ հանգամանքին էլ գումարվում է Չինաստան-Ռուսաստան աջակցությունը, ինչը գալիս է, այսպես ասած, տապալելու ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի»,- ասում է Դերենիկ Մելիքյանը:

Նա նշում է, որ պետք չէ մոռանալ, որ պատժամիջոցները նպատակ էին հետապնդում, որ ճնշումների արդյունքում իրանցի ժողովուրդը ոտքի կանգնի սեփական իշխանության դեմ, սակայն դա տեղի չունեցավ.

«Այդ նպատակը,  կարելի է ասել, ամբողջովին տապալված է, որովհետև Իրանի ժողովուրդը գիտակցեց, որ անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին ճնշումները, տվյալ դեպքում ԱՄՆ-ի ճնշումները, հակաժողովրդական միտում են հետապնդում, և հասկացավ, որ ինքն է տուժում, ուստի ժողովուրդը կանգնած մնաց սեփական իշխանության կողքին: Այնպես որ այսօր կառավարությունը կարողանում է պատժամիջոցների բացասական արդյունքներին հեշտորեն դիմագրավել»,- ասում է իրանահայ գործիչը:

Խոսելով հայկական համայնքի մասին՝ Դերենիկ Մելիքյանը նշում է, որ հայկական համայնքը, երկրի մյուս բնակիչների պես, արդեն ընտելացել է ներկա պայմաններին, դիմակայում է, շարունակում է իր բնականոն կյանքը: Կազդի՞ այս ամենն Իրանից հայության նոր արտագաղթի վրա հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանում է.

«Վերջին քառասուն տարվա ընթացքում իրանահայ համայնքից արտագաղթն ունեցել է տարբեր պատճառներ՝ տնտեսական, քաղաքական, հասարակական, հոգեբանական: Հիմա արտագաղթի նոր ալիք բարձրանալու համար պատճառներն անցյալի համեմատ պակասել են, և դժվար թե արտագաղթի նոր հոսք սկսի և նկատելի դառնա համայնքում: Այսօր արտագաղթ չլինելու կարևոր պատճառներից մեկն էլ կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունած ներգաղթյալների վերաբերյալ օրենքը, որը սահմանափակում է արտագաղթողների քայլերը»:

Համայնքային գործչից հետաքրքվեցինք նաև, թե արդյո՞ք կանխատեսելի է, որ ԱՄՆ-ը որոշակի զինվորական գործողություններ կատարի՝ հարվածելու Իրանի նավթատար ցանցին կամ զինվորական միջամտությամբ խանգարի իրանական նավթի արտածմանը՝ նկատի ունենալով, որ պատժամիջոցների թիրախում բանկային համակարգի ու տրանսպորտային հաղորդակցության հետ միասին նաև Իրանի նավթի արտահանումն է.

«Դժվար թե այսօր այդպիսի տարբերակն աշխատելու հնարավորություն ունենա: Ես կարծում եմ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հաշվեկշիռն ի նպաստ ԱՄՆ-ի չի աշխատում: Տարածաշրջանում դժվար թե նոր ճակատ բացվի, այն էլ Իրանի պես գերտերության դեմ, չնայած այսօր Թրամփի իշխանական համակարգում կան երկու այնպիսի  առանցքային դեմքեր, որոնք հայտնի են իրենց ծայրահեղ ռազմատենչությամբ, հանձինս Ջոն Բոլթոնի և Մայք Պոմպեոյի, բայց դժվար թե ներկա պայմաններում այդ ծայրահեղականների կողմից նման ռազմական տարբերակ կիրառելու որոշում կայացվի: Ինչ-որ տեղ չպետք է բացառել նաև այն թույլ հավանականությունը, որ նույն ծայրահեղականները, գտնվելով հրեական լոբբիի, Իսրայելի քարոզչական ազդեցությունների ներքո, միգուցե, հենց իրենց համար արբանյակային ուժ հանդիսացող Իսրայելի կողմից, այսպես ասած, կետային կամ սահմանափակ ինչ-որ ռազմական հարձակում կատարեն ասենք Իրանի նավթը փոխադրող նավթատար ցանցի վրա, բայց դրա հավանականությունը ես այսօր այնքան էլ իրական չեմ համարում»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նա իր կարծիքը հայտնեց նաև այն մասին, թե արդյո՞ք այս իրավիճակը կհանգեցնի Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր համաձայնության:

«Ես կարծում եմ՝ այս հարցի պատասխանն օրեր առաջ շատ դիպուկ տվել է նույն ինքը՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին. բանակցությունների կամ երկխոսության տարբերակները մատնանշելով՝ նա խստիվ բացառեց այս իշխանության՝ թրամփյան իշխանակարգի հետ բանակցելը: Սա բազմանշանակ հայտարարություն է և մեզ հուշում է ասելու, որ 2015-ին հենց ԱՄՆ իշխանությունը՝ հանձին դեմոկրատական վարչակարգի, բանակցությունների սեղանի շուրջ Իրանի և եվրոպական ու համաշխարհային մյուս գերուժերի համատեղ համաձայնությամբ ստորագրեց միջուկային պայմանագիրը, որն աշխատեց մեկուկես-երկու տարի, մինչև թրամփյան ծայրահեղական, այսպես ասած, հակաիրանյան  իշխանակարգի գործի գալը: Եվ իրական է այն հեռանկարը, որ քանի դեռ այս ծայրահեղական իշխանությունները, որոնք լոկ հռետորաբանությամբ են իրենց դիվանագիտությունը դրսևորում և արտացոլում, դժվար թե բանակցության և երկխոսության առիթներ ստեղծեն: Երևի պետք է այս իշխանությանը փոխարինի ապագա վարչական, իշխանական նոր համակարգ՝ հանձինս դեմոկրատական իշխանությունների, որոնք էլ երևի կհայտարարեն նոր բանակցությունների և նոր համաձայնությունների անհրաժեշտության մասին»,- ասաց Դերենիկ Մելիքյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

BACK_TO_TOP