17:22 23.11.2018
«Միշտ գայթակղություն է առաջ գալիս նախկիններին քննադատելու, դա ճանապարհ չէ, բայց անհրաժեշտ պայման է գիտնականների համար: Եթե մենք չկարողանանք ճիշտ գնահատական տալ, չենք կարող ապագան կառուցել: Անցյալի էջը պետք է փակել, ճանապարհը սա է»,- նոյեմբերի 23-ին կայացած «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով համաժողովի ժամանակ իր զեկույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նա հիշեցրեց, որ կոռուպցիան ու մենաշնորհը չեն վերացել, և տնտեսական համակարգի ուղնուծուծը հենց այս երևույթներն են կազմում: Կոռուպցիան տնտեսական համակարգի էությունն է: Արդյունքն անարդյունավետությունն է, որը հատուկ է Հայաստանի տնտեսական քաղաքականությանը, իսկ վերջին տարիների տնտեսական քաղաքականությունը հրապարակից հանվել է: Բագրատ Ասատրյանը նաև նկատեց, որ տնտեսությունում նաև դրական տեղաշարժեր են եղել:
«Ի՞նչ է մեզ սպասվում այս տարվա ավարտին բնակչության տեղաշարժի առումով: Այստեղ ուրախանալու բան կա, տարին կարող ենք ամփոփել դրական շարժով, մոտավոր 10 000-ի չափով կարող ենք ունենալ վերադարձվածներ, որ հեղափոխության թիվ մեկ արդյունքներից է, իսկ հենց թիվ 1 արդյունքն, իհարկե, հասարակության տրամադրություններն են, որի ամենամեծ արտահայտությունն այս երևույթն է»,- ասաց Բագրատ Ասատրյանը:
Տնտեսագետի խոսքերով՝ հեղափոխության ամենահետաքրքիր բանը ֆինանսական ոլորտի արձագանքն էր: 9 ամսվա ընթացքում վարկավորման 11 տոկոս աճ է գրանցվել: Բանկային համակարգում հսկայական պոտենցիալ կա:
«Ես հիշում եմ 10 վարչապետ, որ եկան ու ասացին, որ առաջին խնդիրը ներդրումների հարցն է: Այսօր բանկային համակարգում հենց 1 մլրդ ավելցուկային իրացվելիություն կա, եկեք մտածենք այս ավելցուկն օգտագործելու մասին: Բայց կրկին ուզում եմ նշել, որ ամենամեծ կապիտալը, հաջողությունը, հասարակական տրամադրություններն են, որոնց պետք է առարկայական տեսք տալ: Օրինակ, մարզերում չեմ ճանաչում մի մարզպետի, որ կարող է ինչ-որ խնդիր դնել ու գյուղական միջավայրում կարգավորել, պետք է գյուղացիներին մասնակից դարձնել այս ծրագրերին: Գյուղը բարեկարգելու մի պիլոտային ծրագիր արեք: Կառավարությունն ընդամենը պետք է օժանդակի, բայց խնդիրը պետք է դրվի, իսկ ֆինանսները կգտնվեն: Մենք գիտենք, որ Հայաստանը համատարած չաշխատողների երկիր է դառնում, գնալով էս ծուլությունն իշխող է դառնում»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...