14:37 26.11.2018
«Հայ և եզդի ժողովուրդների ավանդական մշակույթը՝ որպես միջէթնիկ հասարակության զարգացման միջոց»… Ազատան համայնքում հայ և եզդի ազգերի մշակույթները ներկայացվել են կողք-կողքի, իրենց ազգային երգն ու պարը ներկայացրել են ինչպես Ազատանի, այնպես էլ Արմավիրի մարզի համայնքներից եկած եզդիները: Միջէթնիկ միջոցառումը կազմակերպել էր «Հաջողակ ուղի» կրթական, մշակութային հասարակական կազմակերպությունը: Շիրակի մարզում ամենամեծ եզդիական համայնքն ապրում է Ազատան գյուղում: Ազգային երգն ու պարը, ասմունքն ու բեմականացումը, ինչպես հայերեն, այնպես էլ եզդիերեն էր: Երկու ազգերի մշակույթը ներկայացնում էին Շիրակի և Արմավիրի մարզերի եզդիական համայնքների դպրոցականները:
Ազգային ավանդույթների ու սովորույթների պահպանությունը եզդիական համայնքներում խիստ է դրված, կրթական ծրագրերի հիմքում ազգի մշակութային դաստիարակությունն է: Վատ ավանդույթներից, «Եզդիների միավորում» կազմակերպության նախագահն ասել է, որ աղջիկների վաղ ամուսնությունն է, ինչի պատճառով շատերն ուսումը կիսատ են թողնում: Դպրոցներում դասավանդվող հատուկ եզդիերենի դասարանները հանրապետությունում քիչ են, բայց նպաստում են, որ աշակերտները տասներկուամյա կրթությամբ ավարտեն:
Պարզվում է`միայն կրթության հարցում չէ, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները վերանայում են իրենց մտածողությունն ու ավանդույթները: Ժամանակներն ու երկու ազգերի կողք-կողքի կեցությունը կենցաղում, սովորություններում ու մշակույթում կարողացել են շատ բան փոխել: Բայց ազգայինը պահպանելու հարցում եզդիական համայնքն ավելի քան խստապահանջ է: Նոր սերնդի փոփոխված, ազատ մտածողության ապացույցն էլ հենց այս միջոցառումն էր. եզդի դպրոցականները, հատկապես աղջիկները, բեմում էին հայ դպրոցականների հետ:
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...