17:09 26.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը քարոզարշավի առաջին օրն Ազգային ժողովի բակից է սկսել՝ հույս հայտնելով, որ հետագայում արդեն ներսում կհանդիպեն: Կուսակցության անդամները հակիրճ ներկայացրել են ծրագրային դրույթները՝ խոստանալով մանրամասնել առաջիկա օրերի ընթացքում:
«Համոզված ենք, որ մեր ժողովուրդը լինելու է ակտիվ, և ով տատանվում է, կոչ ենք անում լինել ակտիվ. մեր հայրենիքի, մեր պետականության հարցն է վճռվում: Պետք է բացառենք բոլոր տեսակի կեղծիքները, բոլորս աչալուրջ լինենք և չտրվենք գայթակղություններին, իսկ օլիգարխիան իր տեղում մնա և չխառնվի ընտրություններին»,- ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Վարուժան Ավետիսյանը:
Կուսակցության ցուցակում ընդգրկված Ստեփան Գրիգորյանն էլ իր խոսքում նշեց, որ «Սասնա ծռերը» գալիս են, գալիս են ազնիվ ու սկզբունքային մարդիկ: Գալիս են մի քանի հարցեր լուծելու:
«Գալիս ենք կանխելու հայ ժողովրդի տարածքները հանձնելու ցանկացած փորձ՝ լինի լեգիտիմ, լինի ոչ լեգիտիմ իշխանություն: Բոլորը քաղաքական դաշտում պետք է խելոքանան, գալիս ենք քաղաքական թափոններից ազատելու քաղաքական դաշտը, գալիս ենք օրենքներով զբաղվելու համար, գալիս ենք կառավարությանը վերահսկելու: Կառավարության անդամներին ուզում ենք զգուշացնել՝ դուք ժողովրդի ծառան եք, և մենք կվերահսկենք՝ ոնց եք աշխատելու, ափռ-ցփռ խոսալը կկանխենք, կկանչենք ԱԺ, որ պատասխան տաք ձեր ամեն հայտարարության համար, գալիս ենք նաև աջակցելու կառավարությանը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...