Քարոզչական պաստառների տեղադրումը՝ գովազդվելու փորձված տարբերակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Քարոզչական պաստառների տեղադրումը՝ գովազդվելու փորձված տարբերակ

13:45 27.11.2018

Նախընտրական քարոզչության համար սահմանված կարճ ժամկետը քաղաքական ուժերին ստիպում է հնարավոր բոլոր տեխնոլոգիաներն օգտագործել իրենց ռեյտինգային թեկնածուներին ներկայացնելու համար: Լայն շրջանակներին հասանելի  են մնում սոցիալական ցանցերը՝ իրենց ուղիղ եթերների հնարավորություններով: Բայց քաղաքական քարոզչության մշակույթից քարոզչական պաստառները դեռևս չեն հեռանում: Իսկ թե որտե՞ղ կարող են հայտնվել արտահերթ  ընտրություններին մասնակցող 9 կուսակցության և 2 դաշինքի քարոզչական պաստառները, տեղադրման վայրի թույլտվությունը, վճարովի և անվճար հիմունքներով օգտագործման հարցերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է կարգավորում:

Կոմերցիոն գովազդները կարճ ժամանակով տեղը զիջում են քաղաքականներին: Սրանից տեղական բյուջեն շահում է, իսկ սպասարկման ոլորտը չի նեղվում: Գյումրիի տարբեր հատվածներում 60 գովազդային մեծ ու փոքր, երկար ու կարճ վահանակներ կան, որոնք արդեն ծածկվել են քարոզչական պաստառներով: Կուսակցությունը կամ ռեյտինգային թեկնածուն որտե՞ղ ու ի՞նչ չափի պաստառ փակցնելու ընտրություն ունի: Պարզվում է՝ այս հարցում որոշիչ դերն իրենը չէ: Իսկ գովազդային վահանակները համայնքինը չեն, դրանք գտնվում են մասնավոր օղակի ձեռքում:
Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր նյութեր փակցնելու համար անվճար տեղեր էլ կան, որի բաշխումը ևս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթն է: Անվճար են տրամադրվում կանգառների գովազդային վահանակները, անվճար է նաև շենք-շինությունների ճակատային հատվածներում պաստառների զետեղումը: Մի խոսքով՝ բոլոր տարածքներն այսպես ասած քաղաքականացվելու են:
Քաղաքապետարանը գովազդային վահանակների սեփականատերերից միայն արտաքին գովազդի հարկ է գանձում՝ 1 քառակուսի մետրի համար 1145 դրամ: Քաղաքական գովազդի համար առանձնացված ու բաշխված տեղերը 9 կուսակցության ու 2 դաշինքի միջև հավասարաչափ են, բայց  եղել են կուսակցություններ, որոնք այս ընթացքում դիմել են հավելյալ տեղ հատկացնելու խնդրանքով: Այս դեպքում ևս հարցը կարգավորողը ԿՀԸ–ն է:
Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրման վայրերի, նաև բովանդակության հետ էլ կապ չունեն: Իսկ նման խախտումներից խուսափել երբեմն չի ստացվում, նախադեպեր եղել են: Իսկ քաղաքական ու նախընտրական երանգներին զուգահեռ քաղաքի կենտրոնական հրապարակ մուտք գործեց նախատոնական տրամադրությունը: Քարոզչության մեկնարկի հետ սկսվեցին գլխավոր տոնածառի հավաքման աշխատանքները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP