Գիտենք՝ ովքեր կարող են զբաղվել ընտրակեղծարարությամբ, ովքեր ստվեր գցել ընտրությունների վրա. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.09 oC

Գիտենք՝ ովքեր կարող են զբաղվել ընտրակեղծարարությամբ, ովքեր ստվեր գցել ընտրությունների վրա. Օսիպյան

20:03 27.11.2018

Նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը ոստիկանությունն ակնկալում է կուսակցությունների, դաշինքների և տարածքային թեկնածուների աջակցությունը: Այս մասին այսօր Գյումրիում թեկնածուների և շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իրավապահ մարմիններն այս ընթացքում աշխատում են խստացված ռեժիմով Օսիպյանը նշել է,  որ իրենց տեսադաշտում են նրանք, ովքեր հնարավոր է՝ ընտրակեղծիքներ թույլ տան կամ ընտրակաշառք բաժանեն, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից:

«Մեր ստորաբաժանումները տիրապետում ենբ ամբողջ հանրապետության օպերատիվ իրավիճակին, այդ թվում Շիրակի մարզում: Տեսադաշտում ունենք, թե ովքեր կարող են զբաղվել ընտրակաշառքներ բաժանելով: Գիտենք, թե ովքեր կարող են զբաղվել ընտրակեղծարարությամբ, ովքեր կարող են ստվեր գցել ընտրությունների վրա, բայց մեր՝ ոստիկանության իմանալը քիչ է: Խնդրում եմ ձեր աջակցությունը, ահազանգե՛ք մեզ, եթե նման դեպքեր լինեն»,- ասել է ՀՀ ոստիկանության պետը:

Տարածքային թեկնածուների թիվը մեծ է ու հիմնականում պաշտոնյաներ են, ըստ այդմ էլ ոստիկանությունը նաև վերահսկելու է վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունները, իսկ ընտրակաշառք համարվում է ոչ միայն գումար տալը: Գումարի խոստումն անգամ հանցագործություն է:

«Գյուղմթերքով, բնամթերքով, ուսման վարձ վճարելով, շինանյութով …. Նմանատիպ ցանկացած տեսակի կաշառքի դրսևորման ոստիկանության  մոտեցումը լինելու է խիստ»,- ասել է Վալերիյ Օսիպյանը:

Վերջում ոստիկանապետը ներկայացրել է այն տեղեկատվական թերթիկը, որը ոստիկանությունը մշակել է հատուկ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար:

Ի՞նչն է համարվում ընտրակեղծիք, որտե՞ղ կարելի է փակցնել թեկնածուի գովազդային պաստառը. բոլոր այս հարցերի պատասխանները և քվեարկության օրը տեղամասերում կուտակումներ չստեղծելու զգուշացումները տեղ են գտել դրանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP