Օսիպյանը հանդիպել է Արագածոտնի և Շիրակի թեկնածուների և նախընտրական շտաբների ղեկավարների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Օսիպյանը հանդիպել է Արագածոտնի և Շիրակի թեկնածուների և նախընտրական շտաբների ղեկավարների հետ

19:25 27.11.2018

Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, ոստիկանությունն իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները լիարժեք կատարելու է, բայց, այնուամենայնիվ, Վալերի Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները ևս կաջակցեն թափանցիկ ու արդար ընտրությունների կազմակերպելուն և անցկացնելուն։

Վալերի Օսիպյանը նաև կոչ արեց տեղերում համագործակցել ոստիկանների հետ, խախտման ցանկացած դեպքի ականատես լինելիս դիմել ծառայություն իրականացնող ոստիկաններին կամ զանգահարել 1-02, հորդորեց պահպանել օրենքը, որը շրջանցելու ցանկացած փորձ անգամ կհայտնաբերվի ու համապատասխան իրավական գնահատականի կարժանանա ոստիկանության կողմից։

Վալերի Օսիպյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներին տրամադրեց ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելվող գործողությունների մասին։

Հանդիպման ավարտին Վալերի Օսիպյանը պատասխանեց ներկաների հարցերին։

Նույն օրը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։ Մասնակցում էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների բոլոր ծառայությունների ղեկավարները։

Առանցքային թեման դարձյալ տեղի ունենալիք համապետական ընտրություններն էին։ Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ոստիկանների ծառայության համար՝ նշեց, որ անհրաժեշտ է էլ ավելի եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար։

Ոստիկանության պետը հորդորեց առավել հաճախ անցկացնել ծառայողական պարապմունքները, ընտրության օրը և դրան նախորդող օրերին ծառայություն իրականացնել՝ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» պահանջներին համապատասխան։

Նոյեմբերի 27-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդիպում ունեցավ նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Խնդրանքն ու պահանջը նույնն էր՝ աջակցել ոստիկանությանը թափանցիկ ու արդար ընտրություններ անցկացնելու համար և չխախտել օրենքը։ Վալերի Օսիպյանը մանրամասն ներկայացրեց օրենքի պահանջներն ու պատասխանեց թեկնածուների հարցերին։

Ոստիկանության պետն իր խոսքում հերքեց կեղծ լուրերը, թե, իբր, ոստիկանությունը կաշկանդված է․ «Այն ոստիկանությունը, որը մի քանի ամսում առանց որևէ պատահարների ապահովել է Հայաստանի Հանրապետության 100-ամյակի միջոցառումներ, «Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի» անվտանգությունը, պատշաճ ու բարձրորակ ծառայությամբ անցկացրել է մայրաքաղաքի 2780 ամյակին նվիրված միջոցառումները, ինչպես և Երևանի ավագանու ընտրությունները, չի կարող լինել կաշկանդված»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը։

Նույն մարզում ոստիկանության Շիրակի մարզային վարչության անձնակազմի հետ անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն։ Վալերի Օսիպյանը ոստիկաններին հրամայեց խստագույնս ապահովել ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի անխափան իրացումը՝ բացառվելով ընտրատեղամասերի մոտ 50 մետր շառավղով խմբերով կուտակումները, ընտրողներին մեքենաներով տեղափոխելը։ Եվս մեկ անգամ խոսվեց ոստիկանների արտաքին տեսքի մասին, քանի որ քաղաքացիներն ու միջազգային դիտորդները ոստիկանության, հետևաբար նաև պետության մասին կարծիք են կազմում հենց ոստիկանների ծառայությունը տեսնելով։ Քննարկվեցին նաև հանցավորության դեմ պայքարի ու ոստիկանության գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը անձնակազմին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP