19:42 27.11.2018
Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, որ պոչամբարի ամբարտակի հետ կապված խնդիր կա, այս պայմաններում հանքավայրի աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է եղել դրա վերականգնումը։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ փորձել են նոր վարկ վերցնել ու զուգահեռ չեն կարողացել սպասարկել վարկը։ Այդ ընթացքում նաև չեն կարողացել ամբարտակը վերականգնելու համար նոր վարկ վերցնել, որովհետև և՛ Թեղուտը, և՛ պղնձաձուլական գործարանը գրավ են դրված եղել բանկից վերցված նախորդ վարկի դիմաց։
Արդյունքում՝ կառավարությունը հրավիրել է և ՎՏԲ-ին և «Վալեքս»-ին ու ասել՝ բանակցեք ու գտեք լուծում։ Արդյունքում՝ Թեղուտի հանքավայրն անցել է բանկի հսկողության ներքո։ Մենք պարտավորություն ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, որը կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։ Մենք մի պայման ենք դրել ու խնդիր առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ հանքավայրի շահագործման համար որոշ ժամանակ է հարկավոր։
«Առանց այդ ամբարտակի նորոգման հնարավոր չէ աշխատեցնել հանքը։ Շուրջ 14 մլն դոլարի ներդրում է պետք վերանորոգման համար, որից հետո հանքավայրը կաշխատի, հնարավորինս արագ, շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պղնձաձուլարանի խնդրին։
«Պղնձաձուլարանը չի փակվել ստուգումների արդյունքում։ Դա կապված է եղել Թեղուտի կարգավիճակի փոփոխության հետ, որովհետև այն գրավի տակ է։ Հիմա բանակցություններ են ընթանում, թե ում կմնան դրանք: Կամ երկուսն էլ մնում են «Վալեքս»-ին կամ վերցնում է ՎՏԲ-ն, կամ ռուսական «Ռուսսկայա Մեդ» ընկերությունն ու փորձում աշխատեցնել»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս պահին նոր պղնձաձուլարանների կառուցման բանակցություններ են ընթանում երկու տարբեր կազմակերպությունների հետ։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...