17:30 28.11.2018
«Այսօրվա դրությամբ տարբեր քրեական գործերով մոտավորապես 64 մլրդ դրամի վերաբերյալ չարաշահումների ու յուրացումների մասին քրեական գործեր են հարուցված: Բայց նաև այդ ընթացքում հնչում են շեշտադրումներ, թե ինչու, այսպես կոչված, թալանված գումարների վերադարձը այն արագությամբ տեղի չի ունենում, ինչպես մենք բոլորս կուզեինք»,- այս մասին Իջևանում քարոզարշավի ժամանակ ասել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասել է, որ այս ընթացքում շատ կարևոր է պահպանել օրինականությունը, քանի որ այդ գումարները ֆիզիկապես կվերադարձվեն այսօրվա օրենքների համաձայն այն ժամանակ, երբ նախաքննությունն ավարտվի, դատավճիռ լինի ու հանձնվի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն ի կատար ածելու: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ հարուցված գործերի պատճառով քննիչների աշխատանքը շատացել է, ու վերջիններս շատ ծանրաբեռնված են աշխատում:
«Համաձայն եմ, որ երբեմն այս սովորական գործընթացները կարող են երկար տևել, և ահա այս խնդրի համար է, որ մեր նախընտրական ծրագրում հիշատակված է «անցումային արդարադատությունը»՝ որպես մեր երկիր հետ կապված խնդիրների լուծման գործիք: «Անցումային արդարադատություն» ասելիս մենք պետք է հասկանանք, որ շատ դեպքերում այսպիսի գործերը պիտի այլ ընթացք ստանան ու լուծում ստանան, իսկ թե ի՞նչ լուծում, դա արդեն առանձին քննարկման հարց է»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարություն է արել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ: Այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն հրապարակել է մի տեսանյութ, որում Երևանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի բացման արարողությունն է եղել:
«Հյուրանոցը ներկայացվում էր որպես օտարերկրյա ներդրում, որ իբր Կիպրոսից են եկել, այստեղ ներդրում արել: Իրականում Հայաստանում աշխատած կոռուպցիոն փողերը տարել են, Կիպրոսով պտտեցրել, բերել Հայաստանում հյուրանոց էին կառուցել: Ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե Հայաստանն այնքան է զարգացել, որ Կիպրոսից եկել, էստեղ ներդրում են անում»,- պատմել է Փաշինյանը և հավելել, որ օրեր առաջ իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է Պետգույքի կառավարման վարչությանը և ասել, որ նա Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը:
«Կա հարուցված քրեական գործ, բայց, ըստ ամենայնի, նրանք հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորություն ունենալու համար, թերևս, նրանք այդպիսի քայլի են դիմել: Եթե այս գործընթացը մինչև վերջ գնա, ապա մենք պետք է այդ հյուրանոցը հրապարակային հանենք աճուրդի և այդ գումարները պետք է մուտքագրենք պետական բյուջե»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը մեկ այլ օրինակ էլ է բերել, նա հայտնել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշիվներից մեկի վրա առկա 30 միլիոն դոլար գումարն ամբողջությամբ պետբյուջե վերադարձնել:
«Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ մի բանկում ունեցած հաշիվների վրա 30 միլիոն դոլար ունենալու մասին բազմիցս է խոսվել։ Իմ նախորդ ելույթից հետո Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն էր արել, թե ինքը պատրաստ է այդ գումարների մի մասն առնվազն ինչ-որ նպատակների համար տրամադրել։ Ինձ ասում են, որ նա վերջերս պատրաստակամություն է հայտնել այդ ողջ 30 միլիոն դոլարը վերադարձել պետական բյուջե»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտել է, որ վերադարձված այդ գումարներն առաջին հերթին պետք է ծախսվեն ՀՀ ԶՈւ վրա:
Փաշինյանը հայտնել է, որ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբաններն են հանդես եկել հայտարարությամբ, որ նա պատրաստ է 5 մլրդ դրամի գույք նվիրել պետությանը:
«Իհարկե, կառավարությունը դեռ դրան որևէ կերպ չի արձագանքել, որովհետև շատ կարևոր է, որ այս հարցերի վերաբերյալ մենք` որպես հանրություն, ձևավորենք վերաբերմունք»,- ասել է նա:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...