11:47 30.11.2018
ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը վարպետության դաս է անցկացրել է Գյումրիի պարարվեստի դպրոցում: Հայտնի արտիստի համար Գյումրիում գտնվելը միայն պարարվեստի հմտություններին ծանոթացնելու, գաղտնիքները բացելու առաքելություն չէ: Բալետմայստերն այս քաղաքի հետ հեռանկարային ծրագրեր է կապում: Նա Սևյանի անվան մշակույթի նախկին պալատը «Խառատյան փորձարարական արվեստի միջազգային կենտրոնի» վերածելու ցանկություն ունի: Սա ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ու գյումրեցի պատանիների առաջին հանդիպումը չէր: Վարպետության դասեր էլի են եղել: Խառատյանը չի թաքցնում՝ գյումրեցի պատանիների հետ աշխատանքն իրեն հաճույք է պատճառում: Արագ են ընկալում ու սովորում բոլոր շարժումները, ասում է բալետմայստերը:
Գյումրիում մնալու և պարարվեստը զարգացնելու համար պարարվեստի դպրոցի տնօրենն էլ, պարի մեծ վարպետ Ռուդոլֆ Խառատյանն էլ միակարծիք են, որ լավագույն պարուսույցներին քաղաքում պահելու համար պետք է հնարավորություններ ստեղծել, բալետը զարգացնելու համար լավ մասնագետների պակասը միայն մեզ մոտ չէ: Որպեսզի չուշանա ոչ միայն բալետի, այլև պարարվեստի բոլոր ճյուղերի զարգացումը, բալետմայստերն իր ծրագիրն է առաջարկել: Խոսքը Գյումրիի՝ Սևյանի նախկին ակումբում «Խառատյան փորձարարական արվեստի միջազգային կենտրոն» հիմնելու մասին է:
Բալետմայստերն իր նախաձեռնության ու նախագծերի մասին դեռ չորս ամիս առաջ է խոսել, իրականացման ուղղություններն էլ է նախանշել. այդ նպատակին կուղղվի «Բալետ 2021» հիմնադրամի աջակցությունը: Ծրագիրը քաղաքապետարանում է, այն դեռ պետք է քննարկվի։ Քննարկման փուլերից մեկն էլ ծրագրի շուրջ հանրային քննարկում անցկացնելն է: Պարզվում է՝ Խառատյանի նախագիծը միակը չէ, որ կապվում է Սևյանի պալատի վերականգման հետ: Այս մասին SHANTNEWS.am-ի մեր թղթակցին հայտնել են Գյումրիի քաղաքապետարանից։ Եվս երկու ծրագիր կա շենքում մշակութային կենտրոն հիմնելու վերաբերյալ: Իսկ թե մյուս երկու ծրագրերի հեղինակներն ովքեր են և ինչ միջոցներ են ներդրվելու վերակառուցման նպատակի համար, քաղաքապետարանը չի ցանկացել մանրամասնել մինչև հանրային քննարկման չդրվի: Իսկ «Բալետ 2021» հիմնադրամի տնօրենը, մինչ հանրային լսումները, որոշակի տեղեկություններ հայտնեց ֆինանսներ ներգրավելու հնարավոր տարբերակների մասին:
Շենքի վերակառուցման նախագծի հեղինակը կանադահայ ճարտարապետ Ազատ Շիշմանյանն է: Նա եղել է Գյումրիում, ուսումնասիրել շենքը: Թեև այն պատմական հուշարձանների ցանկում չէ, բայց եզակի մշակութային արժեք ունի իր մեջ, դա Ֆերդինանդ Մանուկյանի «Սասունցիների պարը» որմնախճանկարն է:
Սևյանի պալատի վերակառուցման ներկայիս երեք ծրագրերն առաջիններից ու միակը չեն: 30 տարում շատ նախագծեր են կազմվել, հայտնի ու անհայտ ներդրողների անուններ են շոշափվել: Իսկ թե ինչո՞ւ ոչ մեկը նպատակին չծառայեց, երբևէ պարզաբանումներ չեն տրվել: Եղած ու ձախողված բոլոր ծրագրերում շեշտադրվել է խճանկարի վերականգնման անհրաժեշտությունը։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...