14:03 29.11.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վիճարկում են Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որը վերաբերում է Քոչարյանին ուղղված մեղադրանքին։ Խոսքը վերաբերում է 2003 թվականի օրենսգրքին և ընդամենը տեքստի մեջ առկա մեկ բութի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը։
«Ընդամենը հիմա կասեմ, որ ամեն ինչ մի բութի մեջ է պարփակված… հետո կասեմ … բայց ոչ 2008, (այլ) 2003-ի բութի»,- ասել է Սահակյանը։
Նախօրեին դատաքննության այն դրվագին, որ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել, Սահակյանը հրաժարվեց անդրադառնալ, քանի որ ներկա չի եղել այդ նիստին։
Գլխավոր դատախազի այն խոսքի հետ, ըստ որի՝ կան բոլոր հիմնավորումները, որ Քոչարյանը պետք է լինի կալանքի տակ, Սահակյանը չհամաձայնեց։ Ինչ վերաբերում է դատական նիստին գլխավոր դատախազի ներկայությանը, պաշտպանը դրական նոտայով մոտեցավ։
«Բացարձակապես չի կաշկանդում, բայց մտքերի առաջ կանգնեցնում է։ Մեկ․ հանրապետության երկրորդ նախագահն է իր առջև, դրա համար որոշել է ինքը գալ․ սա հարգանքի նշան է։ Երկրորդը․ գուցեև փորձում է սրբագրել այն սխալները, որոնք տեղի են ունեցել մինչ այս։ Սա իմ ցանկությունն է, սին ցանկությունը»,- ասաց Սահակյանը։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...