17:15 29.11.2018
Ստորև ներկայացնում ենք aliq.ge-ում Գիտա Էլիբեկյանի հրապարակված «Հայ-վրացական կապերը Ֆրանսիայում. Սալոմե Զուրաբիշվիլին և հայերը» վերտառությամբ հոդվածը՝ կրճատումներով:
Վրաստանում նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլումի առաջատար Սալոմե Զուրաբիշվիլին, ծննդավայր Փարիզում հայերի մասին իմացել է դեռ մանկության տարիներին։
«Ես հայերի մասին լսել եմ 7-10 տարեկան հասակում։ Հայրս ասում էր, որ հայերը վրացիների նման հին քաղաքակրթություն ունեցող հնագույն ազգ են, մեր հարևանն են ու բարեկամը, հայերի և վրացիների նախահայրերը Հայոսն ու Քարթլոսն են»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը՝ պատմելով Փարիզում հայերի հետ Զուրաբիշվիլիի շփումների մասին։
Զուրաբիշվիլին սկսել է հետաքրքրվել հայերի մասին, երբ իմացել է, որ Փարիզում իրենց ընտանեկան բժիշկը՝ Ռուբեն Ավագյանը, ազգությամբ հայ է։
Զուրաբիշվիլիների ընտանիքի բժիշկը դարձել էր նաև նրանց լավ բարեկամը։ Պարզվում է՝ Ավագյանի միջոցով են Զուրաբիշվիլիները ծանոթացել Շառլ Ազնավուրի հետ։ Սալոմե Զուրաբիշվիլիի մայրը եղել է Ազնավուրի երկրապագուն դեռ այն ժամանակ, երբ Շառլն այդքան էլ հայտնի չէր։ Նինոծմինդայի բնակչության հետ իր նախընտրական հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին պատմել է․ «30-ականներին, երբ մայրս մոտ 20 տարեկան էր, Փարիզի ջազ ակումբներից մեկում պարել է այն ժամանակ դեռ ոչ այդքան հայտնի Ազնավուրի հետ»։
Հետագայում Ավագյանը, որն, ամենայն հավանականությամբ, ազգակցական կապեր է ունեցել Ազնավուրի հետ, երիտասարդ Զեյնաբին ծանոթացրել է նաև հայկական արմատներով մեկ այլ հայտնի ֆրանսիացի երաժիշտի՝ Միշել Լեգրանի հետ։
«Ես առաջին անգամ Սալոմեի մասին լսել եմ Ազնավուրից, երբ նա երկրորդ անգամ (2005 թվականին) այցելել էր Վրաստան: Ինձ հարցրեց՝ Զեյնաբի աղջիկը ո՞նց է, ես զարմացա՝ ո՞վ է Զեյնաբը, պատասխանեց՝ Զեյնաբը Ֆրանսիայի ամենասիրուն կինն է»,- վերհիշում է Բայբուրթը։
Հենց այդ տարիներին է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը ծանոթացել Փարիզից Վրաստան տեղափոխված Ֆրանսիայի փորձառու դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, ում Միխեիլ Սաակաշվիլին Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստան էր հրավիրել՝ ղեկավարելու արտաքին գործերի նախարարությունը։
Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականին, Ֆրանսիայում՝ 1921 թվականին Վրաստանը ստիպված լքած քաղաքական էմիգրատների ընտանիքում: Սալոմեի պապը՝ գրականագետ ու թարգմանիչ Իվանե Զուրաբիշվիլին, 1918-1921թթ. ակտիվ քաղաքականության մեջ էր և 1921-ին, երբ Կարմիր բանակը մտավ Վրաստան, ստիպված էր ողջ կառավարության հետ լքել երկիրը։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...